Առավել հավանական է, որ գազը չի թանկանա․ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական
Գազի սակագնի ինչպես բարձրացման, այնպես էլ նվազեցման հարցերը «հավասարազոր հավանականություն ունեն դրա մասին խոսելու», բայց «գազի գինը նաև բավականաչափ լուրջ քաղաքական կոմպոնենտ է՝ հատկապես Ռուսաստանի Դաշնության կողմից, որը որ ավանդաբար կիրառվում է»: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը՝ պատասխանելով այսօր Մոսկվայում նախատեսվող Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին բանակցությունների արդյունքում գազի թանկացման հնարավորությանը վերաբերող հարցին:
«Կարծում եմ՝ առավել հավանական է, որ գազի գնի բարձրացում մենք չենք տեսնի՝ պայմանավորված մի քանի հանգամանքներով: Դրանցից առաջինն այն է, որ բանակցություններում առաջին անգամ, ըստ էության, մենք ունենք լեգիտիմ իշխանություն, երկրորդը՝ բանակցություններում չկան այլ հավելյալ շահեր, որոնք որ կոնկրետ ստեղծում էին որոշակի խումբ մարդկանց սպասարկելու համար, ինչը ևս էականորեն բարձրացնում է բանակցային ուժը,-պարզաբանեց Մանուկյանը՝ հավելելով,-Էս հանգամանքները հաշվի առնելով՝ երրորդ բանն էլ ես կուզենայի ասել, որ աշխարհում եթե հիմա մենք ուսումնասիրենք, ևս էս առումով անուղղակիորեն նվազման միտումներ են դրսևորվում»:
Իսկ չորրորդ՝ ամենակարևոր գործոնը, ըստ վարչապետի պաշտոնակատարի խորհրդականի, «որը որ թերևս պարբերաբար ԵԱՏՄ գործընկերների կողմից կիրառվում է այս բանակցությունների գործընթացում, մասնավորապես՝ Բելառուսի, դա այն է, որ ԵԱՏՄ համաձայնագրերով նախատեսվում է, որ գազի գինը պետք է, ըստ էության, համահարթ լինի, այսինքն՝ բոլոր անդամ երկրների համար նույն մոտեցումները պետք է [լինեն], ինչը ներկայումս չի գործում, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությունում գործող սուբյեկտները, ըստ էության, գազի գնի տեսանկյունից ունեն համեմատական առավելություններ բոլոր ԵԱՏՄ անդամ գործընկերների նկատմամբ»:
Հարցին էլ՝ բացառո՞ւմ է արդյոք, որ Հայաստանի նոր իշխանությունները կգնան տարբեր հարցերում ինչ-որ զիջումների՝ դրա դիմաց ստանալով գազի չփոփոխված սակագին, Արտակ Մանուկյանը արձագանքեց․ «Զիջումների մասին որ խոսում ենք, մենք պետք է առաջինը ասենք, որ կամայական բանակցում ենթադրում է փոխզիջում: Սա հասկանալի է, բայց ակնհայտ է նաև, որ էս պարագայում մենք, քանի որ բանակցային սեղանին է գտնվում բարձր լեգիտիմություն, վստահություն վայելող կառավարություն, ակնհայտ է, որ էդ փոխզիջումների արդյունքում Հայաստանի շահերի պաշտպանման հավանականությունը այդ բանակցային գործընթացում շատ ավելի բարձր է, քան մենք երբևէ ունեցել ենք»: