Տարածված տեսակետ կա, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը լավն է, բայց թիմն է վատը, քանզի նորմալ կադրեր չկան, պրոֆեսիոնալներ չկան, մասնագետներ չկան իր թիմում: Սա, անշո՛ւշտ, վիճելի տեսակետ է, քանզի թիմը ձևավորում է լիդերը՝ իր տեսակով ու նմանությամբ:
Կադրային խնդիրներն, իրոք, լուրջ են մեզ մոտ: Եթե նախկին իշխանությունները պետական ինստիտուտները և պաշտոնները վարկաբեկում էին շմայսներին,լիսկաներին, լֆիկներին և մյուսներին պաշտոն ու մանդատ տալով, ապա փաշինյանական իշխանությունը ոչ թե վարկաբեկում է պետական ինստիտուտները և պաշտոնները, այլ պարզապես «խուրդում» է դրանք:
Նախարարները, փոխվարչապետերը, մարզպետերը, համայնքապետերը, պատգամավորները և մյուսները, որոնք պաշտոնի անցան քայլելու «ստուգարքը» հանձնելուց հետո կամ ճիշտ պահին ճամբարափոխ լինելու արդյունքում, չնչին բացառություններով անգրագետ են, իսկ երբեմն նաև՝ անմեղսունակ: Մենք հիմա ականատեսն ենք մարտնչող տգիտության ու հավակնոտ միջակության հաղթարշավի:
Օրինակ՝ բոլորի աչքի առաջ հեռուստաբանավեճում տապալվեց Լենա Նազարյանը, որի գիտելիքները պետական կառավարման ոլորտում չեն գերազանցում դպրոցականի կամ, լավագույն դեպքում, 1–ին կուրսի ուսանողի մակարդակը, դառնում է ԱԺ փոխնախագահ: Լիլիթ Մակունցի պես ապաքաղաքական և միջակ աչոնիկը ղեկավարելու է իշխող խմբակցությունն ԱԺ-ում, իսկ քաղաքականության հետ կապ չունեցող մի հսկայական բիոզանգված խորհրդարանում կոճակի դեր է կատարելու Նիկոլ Փաշինյանի համար:
Մեկ այլ պատմություն են Փաշինյանի նշանակած համայնքապետերը: Համոզված ենք, որ Կարգին Հայկոյին շատ շուտով կհաջողվի Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ վերածել էժանագին սերիալի նկարահանման հրապարակի և կրկեսի: Նախնական աշխատանքներն արդեն կան:
Մյուս համայնքապետերն ու մարզպետերն էլ պակասը չեն: Օրինակ՝ Էջմիածնի նոր Մանվելը՝ նորանշանակ քաղաքապետ Դիանա Գասպարյանը, որն իր գիտելիքներով չի զիջում նույն Լենա Նազարյանին կամ Լիլիթ Մակունցին, մի գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:
«Նոր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում պատահաբար հանդիպեցի «Ֆուլ հաուս» հեռուստասերիալի նոր եթերաշրջանին և, մեղմ ասած, տհաճություն ապրեցի: Իրեն առնական տղամարդու տեղ դրած Մուշեղը կնոջ գլխին պատմություն է սարքում, ուղիղ մեղադրում, մի կռիվ, մի պատերազմ ծավալում բոլորի դեմ այն պատճառով, որ աղջիկ երեխա է ունեցել, մինչդեռ ինքը, видите ли, տղա էր ուզում: Բառացիորեն ասում է՝ «Ի՜նչ Թագուհի (երեխայի անունը, իբր, Թագուհի է), ինձնից միայն թագավոր պիտի ծնվեր»: Ու բոլորը արդարանում են, կինը լացում է. մի խայտառակ վիճակ: Ես ուղղակի ապշած եմ, որ նման բաները եթեր են թողնում, իսկ շատ հայ ընտանիքներում էլ երեխաները նայում են այս սերիալները և դրանց հիման վրա արժեհամակարգ ձևավորում: Սա հստակ սեռային խտրականություն քարոզող երևույթ է, որը պիտի արգելվի: Ու հետո էլ պայքարում ենք սելեկտիվ աբորտների դեմ: Մնում է գոնե ծնողներին խնդրել՝ իրենց երեխաներին հեռու պահեն նման խայտառակ հեռուստանախագծեր դիտելուց»,-գրել է Դիանան:
Այս գրառումը հնարավորություն տվեց արձանագրել հետևյալը՝ 1. քաղաքապետուհին, չնայած ուզում է ցույց տալ, թե իբր պատահաբար է նայել, բայց իրականում սերիալի սիրահար է, այն էլ՝ էժանագին սերիալի, 2. հայերեն ոչ բոլոր բառերի իմաստն է նա հասկանում և նախադասությունը կազմում է միջակ դպրոցականի մակարդակով, 3. Դիանան ուզում է խելոք ու մտահոգ մարդու և պաշտոնյայի տպավորություն թողնել, բայց ակամայից բացահայտում է յուր դատարկությունը:
Էլի լիքը բաներ արձանագրվեցին, բայց չենք ուզում շարունակել: Սելեկտիվ աբորտի դեմ պայքարի առաջամարտիկ Դիանան ավելի լավ է պայքարի այլ սելեկտիվ բաների դեմ (որ հարցնի, կհուշենք):
Ի դեպ, եթե Էջմիածնի նոր Մանվելին դուր չեն գալիս ֆուլհաուսատիպ սերիալները և նա կոչ է անում հեռու պահել երեխաներին հեռուստաէկրաններից, ապա նա պետք է դիմի իր թիմակիցներ Կարգին Հայկոյին ու Կոլոտ Հովոյին և նրանց ամոթանք տա՝ «խայտառակ հեռուստանախագծերի» համար: Չէ՞ որ հենց այս մարդիկ են տարիներ շարունակ եթերից բռնաբարել հայոց լեզուն ու բազմաչարչար հեռուստադիտողին: Այդ բռնաբարողներից մեկը հիմա «տժժում» է քաղաքապետարանում, իսկ մյուսը՝ համարյա պատգամավոր էր դառնում, բայց ժամանակից շուտ մերկացավ ու չստացվեց իր օրենսդիր ապագան, այլապես կարող էր նույնիսկ ԱԺ նախագահ դառնալ:
Փաշինյանի կադրերին պետք է մեկ խորհուրդ տալ՝ խոսելուց առաջ մտածել և նույնիսկ մտածելուց հետո չխոսել, իսկ գրելուց առաջ սևագիր անել ու հետո պատռել այդ սևագիրն ու հրաժարվել գրածը հանրությանը մատուցելու գայթակղությունից:
Հայտնի խոսք կա՝ լուռ մնա, խելացու տեղ կանցնես: Համ էլ՝ «ուտելիս» չեն խոսում:
«Հեղափոխության» կադրային բանկը
Տարածված տեսակետ կա, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը լավն է, բայց թիմն է վատը, քանզի նորմալ կադրեր չկան, պրոֆեսիոնալներ չկան, մասնագետներ չկան իր թիմում: Սա, անշո՛ւշտ, վիճելի տեսակետ է, քանզի թիմը ձևավորում է լիդերը՝ իր տեսակով ու նմանությամբ:
Կադրային խնդիրներն, իրոք, լուրջ են մեզ մոտ: Եթե նախկին իշխանությունները պետական ինստիտուտները և պաշտոնները վարկաբեկում էին շմայսներին, լիսկաներին, լֆիկներին և մյուսներին պաշտոն ու մանդատ տալով, ապա փաշինյանական իշխանությունը ոչ թե վարկաբեկում է պետական ինստիտուտները և պաշտոնները, այլ պարզապես «խուրդում» է դրանք:
Նախարարները, փոխվարչապետերը, մարզպետերը, համայնքապետերը, պատգամավորները և մյուսները, որոնք պաշտոնի անցան քայլելու «ստուգարքը» հանձնելուց հետո կամ ճիշտ պահին ճամբարափոխ լինելու արդյունքում, չնչին բացառություններով անգրագետ են, իսկ երբեմն նաև՝ անմեղսունակ: Մենք հիմա ականատեսն ենք մարտնչող տգիտության ու հավակնոտ միջակության հաղթարշավի:
Օրինակ՝ բոլորի աչքի առաջ հեռուստաբանավեճում տապալվեց Լենա Նազարյանը, որի գիտելիքները պետական կառավարման ոլորտում չեն գերազանցում դպրոցականի կամ, լավագույն դեպքում, 1–ին կուրսի ուսանողի մակարդակը, դառնում է ԱԺ փոխնախագահ: Լիլիթ Մակունցի պես ապաքաղաքական և միջակ աչոնիկը ղեկավարելու է իշխող խմբակցությունն ԱԺ-ում, իսկ քաղաքականության հետ կապ չունեցող մի հսկայական բիոզանգված խորհրդարանում կոճակի դեր է կատարելու Նիկոլ Փաշինյանի համար:
Մեկ այլ պատմություն են Փաշինյանի նշանակած համայնքապետերը: Համոզված ենք, որ Կարգին Հայկոյին շատ շուտով կհաջողվի Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ վերածել էժանագին սերիալի նկարահանման հրապարակի և կրկեսի: Նախնական աշխատանքներն արդեն կան:
Մյուս համայնքապետերն ու մարզպետերն էլ պակասը չեն: Օրինակ՝ Էջմիածնի նոր Մանվելը՝ նորանշանակ քաղաքապետ Դիանա Գասպարյանը, որն իր գիտելիքներով չի զիջում նույն Լենա Նազարյանին կամ Լիլիթ Մակունցին, մի գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:
«Նոր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում պատահաբար հանդիպեցի «Ֆուլ հաուս» հեռուստասերիալի նոր եթերաշրջանին և, մեղմ ասած, տհաճություն ապրեցի: Իրեն առնական տղամարդու տեղ դրած Մուշեղը կնոջ գլխին պատմություն է սարքում, ուղիղ մեղադրում, մի կռիվ, մի պատերազմ ծավալում բոլորի դեմ այն պատճառով, որ աղջիկ երեխա է ունեցել, մինչդեռ ինքը, видите ли, տղա էր ուզում: Բառացիորեն ասում է՝ «Ի՜նչ Թագուհի (երեխայի անունը, իբր, Թագուհի է), ինձնից միայն թագավոր պիտի ծնվեր»: Ու բոլորը արդարանում են, կինը լացում է. մի խայտառակ վիճակ:
Ես ուղղակի ապշած եմ, որ նման բաները եթեր են թողնում, իսկ շատ հայ ընտանիքներում էլ երեխաները նայում են այս սերիալները և դրանց հիման վրա արժեհամակարգ ձևավորում: Սա հստակ սեռային խտրականություն քարոզող երևույթ է, որը պիտի արգելվի: Ու հետո էլ պայքարում ենք սելեկտիվ աբորտների դեմ:
Մնում է գոնե ծնողներին խնդրել՝ իրենց երեխաներին հեռու պահեն նման խայտառակ հեռուստանախագծեր դիտելուց»,-գրել է Դիանան:

Հայկ Ուսունց