Լրահոս

13.03.2010 11:13

Շվեդիայի արտգործնախարարը համաձայնվե՞լ է Դավութօղլուի հետ

Շվեդիայի արտգործնախարարը համաձայնվե՞լ է Դավութօղլուի հետ

Ֆինլանդիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Շվեդիայի ԱԳ ղեկավար Կարլ Բիլդտը։ Թուրքական TRT հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Դավութօղլուն իր հիասթափությունն է հայտնել Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման վերաբերյալ։ «Խորհրդարանները չպետք է որոշումներ կայացնեն պատմական իրադարձությունների վերաբերյալ»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը։ Գնահատելով Շվեդիայի իր գործընկերոջ հետ հանդիպումը՝ նա ասել է. «Ես հերթական անգամ հայտնել եմ իմ հիասթափությունը՝ նշելով, որ Շվեդիայի խորհրդարանի որոշումն այս պահին, երբ մեր երկրների միջև նորմալ զարգանում են հարաբերությունները, անհասկանալի է, և ընդգծել եմ, որ այդ որոշումը սադրանք է։ Կարլ Բիլդտն ասել է, որ նույն կարծիքին է»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։