Կարծիք

27.12.2018 09:39


Հայաստանյան ԶԼՄ-ների «հպարտ» և «անկախ» ներկայացուցիչները հաճույքով մասնակցում են իշխանական «տուսովկային» և «սելֆիներ» անում երկրի ղեկավարի հետ

Հայաստանյան ԶԼՄ-ների «հպարտ» և «անկախ» ներկայացուցիչները հաճույքով մասնակցում են իշխանական «տուսովկային» և «սելֆիներ» անում երկրի ղեկավարի հետ

ՉԳԻՏԵՄ

Իսկապես չգիտեմ, թե արդյոք, ինչպես ընդունված է ասել, ժողովրդավարական, իրավական և այլն պետություններում երկրի ղեկավարը տարեմուտին կամ այլ տոնի, օրինակ, Մամուլի ազատության օրը, ընդունելությո՞ւն է կազմակերպում լրագրողների համար (ի դեպ, Հայաստանում հրավիրվում են ոչ բոլոր լրագրողները, այլ միայն «կառուցողականները»)։

Այս հարցն ինձ հետաքրքրում էր դեռևս 90-ականներից, քանի որ այդ ավանդույթը դրվեց Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից և շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ Ես մտածում էի, որ այս ավանդույթը ամբողջատիրական, ԽՍՀՄ տարիներից ժառանգված մնացուկ է: Եվ՝ միամիտս, ենթադրում էի, որ ժողովրդավարական, թավշյա, սիրո և այլն հեղափոխությունից հետո, այդ կեղծ ավանդույթին վերջ կտրվի, քանի որ լրատվամիջոց նշանակում է անկախ և որևէ ակնկալիք իշխանություններից չունեցող (նկատի ունեմ ժողովրդավարական և իրավական երկրի ԶԼՄ-ներին)։

Բայց՝ ոչ, թավշյա, սիրո, ժողովրդավարական հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր նախորդների, որոնց նա անխնա քննադատում էր, գործելաոճը, Ամանորի կապակցությամբ ընդունելություն կազմակերպում լրագրողների համար, և ինչպես իր նախորդները, նույնպես՝ ընտրովի։ Եվ հայաստանյան ԶԼՄ-ների «հպարտ» և «անկախ» ներկայացուցիչները հաճույքով մասնակցում են իշխանական «տուսովկային» և «սելֆիներ» անում երկրի ղեկավարի հետ, իհարկե՝ վարչապետի թիկնապահների աչալուրջ հսկողության ներքո։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը