Սերիալային քաղաքականությամբ հանրությունը տարիներ շարունակ բթացվում էր: Նախորդ իշխանություններին թվում էր, թե բթացնելով հանրությանը՝ կարելի է երկար կառավարել: Ահագին ժամանակ դա ստացվում էր նրանց մոտ, մինչև որ նոր սերիալ ի հայտ չեկավ: «Ռիալիթի շոու» ոճի սերիալ:
Հնդկական էժանագին սերիալների սիրահարները (և ոչ միայն նրանք) այս տարվա ապրիլին գտան «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» անունը կրող նոր սերիալ: Այդ սերիալը շատ ավելի սիրելի էր, քան հնդկականը, քանզի հանդիսատեսին նաև զանգվածային տեսարաններում նկարահանվելու հնարավորություն էր տրված և ամենակարևորը՝ մերժվում էր բացասական հերոսը:
Նիկոլ Փաշինյանը դարձավ սերիալային հերոս, որին պաշտում է միջին վիճակագրական հպարտ քաղաքացին (հիմնականում 45-ից բարձր տարիքի տնային տնտեսուհիները):
Մայիսից «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» սերիալին փոխարինելու եկավ «Նիկո՛լ, վարչապե՛տ» սերիալը, որին կից արդեն ահագին ենթասերիալներ սկսեցին նկարահանել՝ «Ասֆալտին փռեմ»-ը, «Սաշիկին բռնեմ, բաց թողնեմ»-ը, «Պատերին ծեփեմ»-ը, «Գաղտնալսում»-ը:
Առանձնահատուկ տեղ հատկացվեց «Սև ու սպիտակ» ենթասերիալին: Էլ ի՞նչ ենթասերիալ, եթե դրա մեջ չկա գլխավոր հերոսին կից պրոֆեսիոնալ սերիալավոր՝ Հայկ Մարությանը՝«Ազիզյաններ» սերիալի հերոսը, որը հիմա Երևանի քաղաքապետ է աշխատում:
Դատելով ամենից՝ Երևանի ավագանու նիստերի համեմատ «Ազիզյաններ» սերիալը կարող է խամրել, քանզի նիստերի ժամանակ կան ավելի լավ տեսարաններ, կա էմոցիա, կա էքսպրեսիա: Դերասանների գներն էլ մատչելի են՝ ընդամենը 55.000 դրամ: Միակ թանկ նստողը Հայկն է, բայց դե ինչ արած՝ հպարտ քաղաքացին է այդպես որոշել:
Ճիշտ է, «Ավագանի» սերիալում առայժմ բացակայում է կեղտաջուրը, բայց դա էլ կլինի: Շատ ավելի ուշագրավ բաներ էլ կլինեն: Դեռ ամեն ինչ առջևում է: Կարող է մի օր ավագանու նիստերի դահլիճում թափեն Երևանի բակերից չհավաքվող զիբիլը, որից դուրս կվազեն առնետները և կհարձակվեն ներկաների վրա. տեսարանը շենշող կլինի:
Այս ամենն, իհարկե, ծիծաղելի կլիներ, եթե կատարվեր մեկ այլ երկրում, բայց քանի որ էժանագին սերիալի ականատեսն ու սպառողը ՀՀ քաղաքացիներս ենք, ուստի այն տրագիկոմեդիայի ժանրի մեջ է տեղավորվում:
«Ազիզյաններ» vs «Երևանի ավագանու նիստ»
Սերիալային քաղաքականությամբ հանրությունը տարիներ շարունակ բթացվում էր: Նախորդ իշխանություններին թվում էր, թե բթացնելով հանրությանը՝ կարելի է երկար կառավարել: Ահագին ժամանակ դա ստացվում էր նրանց մոտ, մինչև որ նոր սերիալ ի հայտ չեկավ: «Ռիալիթի շոու» ոճի սերիալ:
Հնդկական էժանագին սերիալների սիրահարները (և ոչ միայն նրանք) այս տարվա ապրիլին գտան «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» անունը կրող նոր սերիալ: Այդ սերիալը շատ ավելի սիրելի էր, քան հնդկականը, քանզի հանդիսատեսին նաև զանգվածային տեսարաններում նկարահանվելու հնարավորություն էր տրված և ամենակարևորը՝ մերժվում էր բացասական հերոսը:
Նիկոլ Փաշինյանը դարձավ սերիալային հերոս, որին պաշտում է միջին վիճակագրական հպարտ քաղաքացին (հիմնականում 45-ից բարձր տարիքի տնային տնտեսուհիները):
Մայիսից «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» սերիալին փոխարինելու եկավ «Նիկո՛լ, վարչապե՛տ» սերիալը, որին կից արդեն ահագին ենթասերիալներ սկսեցին նկարահանել՝ «Ասֆալտին փռեմ»-ը, «Սաշիկին բռնեմ, բաց թողնեմ»-ը, «Պատերին ծեփեմ»-ը, «Գաղտնալսում»-ը:
Առանձնահատուկ տեղ հատկացվեց «Սև ու սպիտակ» ենթասերիալին: Էլ ի՞նչ ենթասերիալ, եթե դրա մեջ չկա գլխավոր հերոսին կից պրոֆեսիոնալ սերիալավոր՝ Հայկ Մարությանը՝ «Ազիզյաններ» սերիալի հերոսը, որը հիմա Երևանի քաղաքապետ է աշխատում:
Դատելով ամենից՝ Երևանի ավագանու նիստերի համեմատ «Ազիզյաններ» սերիալը կարող է խամրել, քանզի նիստերի ժամանակ կան ավելի լավ տեսարաններ, կա էմոցիա, կա էքսպրեսիա: Դերասանների գներն էլ մատչելի են՝ ընդամենը 55.000 դրամ: Միակ թանկ նստողը Հայկն է, բայց դե ինչ արած՝ հպարտ քաղաքացին է այդպես որոշել:
Ճիշտ է, «Ավագանի» սերիալում առայժմ բացակայում է կեղտաջուրը, բայց դա էլ կլինի: Շատ ավելի ուշագրավ բաներ էլ կլինեն: Դեռ ամեն ինչ առջևում է: Կարող է մի օր ավագանու նիստերի դահլիճում թափեն Երևանի բակերից չհավաքվող զիբիլը, որից դուրս կվազեն առնետները և կհարձակվեն ներկաների վրա. տեսարանը շենշող կլինի:
Այս ամենն, իհարկե, ծիծաղելի կլիներ, եթե կատարվեր մեկ այլ երկրում, բայց քանի որ էժանագին սերիալի ականատեսն ու սպառողը ՀՀ քաղաքացիներս ենք, ուստի այն տրագիկոմեդիայի ժանրի մեջ է տեղավորվում:
Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս սերիալին:
Հայկ Ուսունց