Որքան շատ է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ Ղարաբաղի հարցում բանակցություններ պետք է վարեն Ղարաբաղի իշխանությունները, որ ինքը չի բանակցում Ալիևի հետ, այլ միայն շփվում է, որ Ղարաբաղի հարցը կորոշի ժողովուրդը՝ հրապարակում, այնքան շատ են ոգևորված ու նախահարձակ հայտարարություններ անում Ալիևն ու Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Վերջինս երեկ մի շարք մտքեր էր հայտնել:
«ՀՀ-ում կատարված վերջին իրադարձությունները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև Դուշանբեում ու Սանկտ ՊԵտերբուրգում կայացած զրույցները, նաև իմ հանդիպումները իմ հայ գործընկերոջ հետ որոշակի լավատեսության հիմք են տալիս՝ բանակցային գործընթացի առաջխաղացման տեսանկյունից»,-նշել է Մամեդյարովը:
«Բանակցային առաջխաղացում» ասելով Մամեդյարովը նկատի ունի «օկուպացված» տարածքներից զորքերի դուրսբերումը:
Ուշագրավն այն է, որ հայկական կողմից համարժեք պատասխան հնչեց միայն Ստեփանակերտից: Պաշտոնական Երևանը Մամեդյարովին արձագանքեց ոչ թե «չխոսկան» արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, այլ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի շուրթերով: Վերջինիս կցկտուր ձևակերպումները ավելի շատ հաստատում, քան հերքում էին Մամեդյարովի ասածները և ընդամենը տեղավորվում էին «Լավ էլի, հարգելի՛ Մամեդյարով, մի՛ բարձրաձայնեք այն, ինչ քննարկվում է բանակցություններում, այլապես կարող եք վնասել գործին» բանաձևի մեջ:
Ուշադրությո՛ւն դարձրեք. ՀՀ ԱԳՆ խոսնակը հաստատում է, որ վարվում են բանակցություններ (Փաշինյանը դրանց առկայությունը զարմանալիորեն ու կասկածելիորեն հերքում է), և որ սեղանին դրված է տարածքաների հարցը: Պարզապես իր հայտարարությամբ ուզում է ցույց տալ, որ բանակցությունները ոչ թե «Տարածքներ՝ խաղաղության դիմաց», այլ՝ «Տարածքներ՝ կարգավիճակի ու անվտանգության երաշխիքների դիմաց» տարբերակով են ընթանում: Թե որ տարբերակի հետ գործ ունենք իրականում, կարելի է դատել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պահվածքից, հռետորաբանությունից ու քայլերից:
Ալիևի ու Մամեդյարովի նախաձեռնողական քայլերի և հարձակողական հռետորաբանության ֆոնին Փաշինյանի ու Մնացականյանիլռությունը համաձայնության նշանի տպավորություն է թողնում:
Եթե Փաշինյանին թվում է, թե Ղարաբաղի հարցով հրապարակային ու առարկայական տեսակետ չհայտնելը ճիշտ մարտավարություն է, ապա դա սխալ մոտեցում է: Երբ Երևանը լուռ է, իսկ Բաքուն՝ ակտիվ, ապա նախաձեռնությունն անցնում է վերջինիս ու արդեն նա է պայմաններ թելադրում: Երևանին այդ դեպքում մնում է Բաքվի պայմաններն ընդունելը կամ հակառակվելը, մինչդեռ Երևանը պետք է բանակցային հայեցակարգեր առաջարկեր ու բոլորին բերեր իր դաշտ: «Լուռ դիվանագիտությունը» տվյալ դեպքում ռազմավարական սխալ է: Եթե այդ սխալը պահպանվեց, ապա 2019-ին լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու:
Մի կողմից հայտարարել, թե «Ղարաբաղի հարցը թող ղարաբաղցիները լուծեն», սակայն մյուս կողմից ինտենսիվ բանակցություններ վարել Ղարաբաղի հարցով, բայց ցույց տալ, թե իբր նման բան չկա, առնվազն հարցեր են առաջացնում: Հարցեր, որոնց պատասխանները հրապարակավ պետք է տա Նիկոլ Փաշինյանը:
Լռությունը համաձայնությա՞ն նշան է
Որքան շատ է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ Ղարաբաղի հարցում բանակցություններ պետք է վարեն Ղարաբաղի իշխանությունները, որ ինքը չի բանակցում Ալիևի հետ, այլ միայն շփվում է, որ Ղարաբաղի հարցը կորոշի ժողովուրդը՝ հրապարակում, այնքան շատ են ոգևորված ու նախահարձակ հայտարարություններ անում Ալիևն ու Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Վերջինս երեկ մի շարք մտքեր էր հայտնել:
«ՀՀ-ում կատարված վերջին իրադարձությունները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև Դուշանբեում ու Սանկտ ՊԵտերբուրգում կայացած զրույցները, նաև իմ հանդիպումները իմ հայ գործընկերոջ հետ որոշակի լավատեսության հիմք են տալիս՝ բանակցային գործընթացի առաջխաղացման տեսանկյունից»,-նշել է Մամեդյարովը:
«Բանակցային առաջխաղացում» ասելով Մամեդյարովը նկատի ունի «օկուպացված» տարածքներից զորքերի դուրսբերումը:
Ուշագրավն այն է, որ հայկական կողմից համարժեք պատասխան հնչեց միայն Ստեփանակերտից: Պաշտոնական Երևանը Մամեդյարովին արձագանքեց ոչ թե «չխոսկան» արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, այլ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի շուրթերով: Վերջինիս կցկտուր ձևակերպումները ավելի շատ հաստատում, քան հերքում էին Մամեդյարովի ասածները և ընդամենը տեղավորվում էին «Լավ էլի, հարգելի՛ Մամեդյարով, մի՛ բարձրաձայնեք այն, ինչ քննարկվում է բանակցություններում, այլապես կարող եք վնասել գործին» բանաձևի մեջ:
Ուշադրությո՛ւն դարձրեք. ՀՀ ԱԳՆ խոսնակը հաստատում է, որ վարվում են բանակցություններ (Փաշինյանը դրանց առկայությունը զարմանալիորեն ու կասկածելիորեն հերքում է), և որ սեղանին դրված է տարածքաների հարցը: Պարզապես իր հայտարարությամբ ուզում է ցույց տալ, որ բանակցությունները ոչ թե «Տարածքներ՝ խաղաղության դիմաց», այլ՝ «Տարածքներ՝ կարգավիճակի ու անվտանգության երաշխիքների դիմաց» տարբերակով են ընթանում: Թե որ տարբերակի հետ գործ ունենք իրականում, կարելի է դատել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պահվածքից, հռետորաբանությունից ու քայլերից:
Ալիևի ու Մամեդյարովի նախաձեռնողական քայլերի և հարձակողական հռետորաբանության ֆոնին Փաշինյանի ու Մնացականյանի լռությունը համաձայնության նշանի տպավորություն է թողնում:
Եթե Փաշինյանին թվում է, թե Ղարաբաղի հարցով հրապարակային ու առարկայական տեսակետ չհայտնելը ճիշտ մարտավարություն է, ապա դա սխալ մոտեցում է: Երբ Երևանը լուռ է, իսկ Բաքուն՝ ակտիվ, ապա նախաձեռնությունն անցնում է վերջինիս ու արդեն նա է պայմաններ թելադրում: Երևանին այդ դեպքում մնում է Բաքվի պայմաններն ընդունելը կամ հակառակվելը, մինչդեռ Երևանը պետք է բանակցային հայեցակարգեր առաջարկեր ու բոլորին բերեր իր դաշտ: «Լուռ դիվանագիտությունը» տվյալ դեպքում ռազմավարական սխալ է: Եթե այդ սխալը պահպանվեց, ապա 2019-ին լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու:
Մի կողմից հայտարարել, թե «Ղարաբաղի հարցը թող ղարաբաղցիները լուծեն», սակայն մյուս կողմից ինտենսիվ բանակցություններ վարել Ղարաբաղի հարցով, բայց ցույց տալ, թե իբր նման բան չկա, առնվազն հարցեր են առաջացնում: Հարցեր, որոնց պատասխանները հրապարակավ պետք է տա Նիկոլ Փաշինյանը:
Կորյուն Մանուկյան