Քաղաքական

25.12.2018 13:57


Սփյուռքահայերը բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ նախարարության լուծարման

Սփյուռքահայերը բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ նախարարության լուծարման

Այսօր առավոտից սփյուռքահայերը բողոքի ակցիա են իրականացրել Սփյուռքի նախարարության դիմաց՝ պնդելով, որ նախարարությունը փակելը մեծ սխալ է: Aysor.am-ի թղթակիցը փոխանցում է, որ նրանք շարժվել են դեպի կառավարության շենք:

Ակցիայի մասնակիցները գտնում են՝ նախարարության անհրաժեշտությունը կա և, նրանց խոսքով, նախարարության դերն անգնահատելի է Հայաստան վերադառնալուց հետո իրենց ադապտացման համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի ու գերծունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագիծը, որով առաջարկում է կրճատել նախարարությունների թիվը՝ դրանք 17-ից հասցնելով 12-ի։

Նախագծով ՀՀ մշակույթի նախարարությունը միավորվելու է կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունը լուծարվելու է:

Այս խորագրի վերջին նյութերը