Մանվել Գրիգորյանին ազատել են ինչ-որ գործարքի արդյունքում
Մանվել Գրիգորյանին ազատել են ինչ-որ գործարքի արդյունքում, իսկ ազատողն էլ դատարանը չի
Մանվել Գրիգորյանին կալանավորել էին տուշոնկաների ու տանը պահվող անօրինական զենքի համար, որոնք նրա հանցագործություններից ամենաանմեղն են, և այն որ 6 ամսվա ընթացքում նրա դեմ ոչ մի ուրիշ քրեական գործ չհարուցվեց, ենթադրել է տալիս, որ նրան կալանավորել էին ոչ թե հանցանքի, այլ մի ուրիշ բանի համար։ Իսկ ազատելու պատճառն էլ հաստատ նրա առողջական վիճակը չէր, շատ ավելի ծանր առողջական վիճակի մեջ գտնվող և ավելի մեղմ հանցանքի մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանին ոչ մի կերպ չեն ազատում։
Ուրեմն, ինչ-որ գործարքի արդյունքում են նրան ազատել, իսկ թե ինչու են 25 միլիոն գրավով ազատել, և դատարանների դեմ այն վրդովմունքը, թե տեսեք,անարդարություն է, քանի որ աղքատները չեն կարող այդքան գրավ վճարելով ազատվել, նկատենք, որ անարդարությունը սկսվում է անտեղից, որ գրավով ազատելը կամ գրավի չափը դատարանները չեն որոշողը, այս հնչեղ գործերով մարդկանց գրավով ազատելն ու գրավի գները որոշում է ՀՔԾ պետը կամ նրանից վեր կանգնած անձը, և եթե իսկապես անարդարության դեմ անկեղծ վրդովվողներ կան, ապա այս անձանց դեմ պետք է բողոքեն։
Խնդրեմ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցում երևում է՝ ով է գրավի չափը որոշողը և ինչի. «Թող մեծ գրավ լինի, որպեսզի հիմնավոր կասկածին չկպնեն։ Կարելի ա Խաչատուրովին մեծ գրավով ազատել»։
Ուրեմն, Մանվել Գրիգորյանի և՛ կալանավորելը, և՛ ազատելը մի ռազմավարության տարբեր փուլերն են։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից