Նիկոլ Փաշինյանի հունվեյբինները և Արթուր Դավթյանի վիշինսկիացումը (տեսանյութ)
Հայաստանում մայիսից հաստատվել է ամբոխի իշխանություն:
Նախորդ իշխանությունը մերժելի էր, իսկ նորը՝ «փողոցային»: Ու դժվար է ասել, թե «փողոցից» դեպի ուր կգնա փաշինյանական իշխանությունը (սիմպտոմները լավատեսության հիմքեր, ցավոք, դեռ չեն տալիս):
Հայտարարվում է, թե իբր մեզանում ուղղակի դեմոկրատիա է հաստատվել, բայց դա բլեֆ է: Օխլոկրատիան (ամբոխավարությունը) ոչ մի կապ չունի դեմոկրատիայի հետ՝ լինի այն ուղղակի կամ անուղղակի:
Արդեն իսկ տեսանելի է, թե ինչ մեթոդներով է Փաշինյանը փորձելու իրացնել իր քաղաքական մենաշնորհը և «անցումային արդարադատությունը»: Մեթոդներն այդ նոր չեն: Դրանք եղել են և՛ ֆրանսիական հեղափոխության ժամանակ, և՛ բոլշևիկյան Ռուսաստանում, և՛ Մաոյի Չինաստանում ու մյուս տեղերում, ուր հաստատվել է «ժողովրդի իշխանություն»:
Դատելով տեղի ունեցող գործընթացներից՝ Փաշինյանը բուծել է հունվեյբինների իր խմբերին ու քսի է տալիս նրանց այս կամ այն թեմայով: Նպատակը՝ պետական ինստիտուտները «փողոցային իշխանությամբ» փոխարինելն է, սահմանադրական իրավունքի փոխարեն «փողոցի իրավունք» հաստատելը:
«Թավշա հունվեյբինները»
Նախ մի փոքր տեղեկանք հունվեյբինների մասին:
Հունվեյբինները ստեղծվել էին Չինաստանում, այսպես կոչված, մշակութային հեղափոխության ժամանակ՝ չինական մարքսիզմի հետևորդ Մաո Ցզե Դունի կողմից: Դա դպրոցականներից և ուսանողական շրջանակներից հավաքագրված այն մարտնչող զանգվածն էր, որին Մաոյի ցզաոֆանների (ապստամբների) հետ միասին քսի էին տալիս «հակահեղափոխականների», այն է՝ Մաոյի հակառակորդների դեմ: Օգտագործվում էր «փողոցի իրավունքը» և ոտնահարվում մարդու իրավունքը:
Հունվեյբիններն աչքի էին ընկնում ծայրահեղ անհանդուրժողականությամբ, ատելության քարոզով և ամենաթողությամբ: Դա ուղղորդվում էր չինական իշխանությունների կողմից:
Հունվեյբինները, որոնց կարմիրգվարդիականներ էին կոչում, հիշեցնում էին Բուլգակովի «Շան սրտում» նկարագրած Շարիկովին՝ նախկին փողոցային շանը, որին «մարդամեջ» գցեց պրոֆեսորը, և որին ներքաշել էր «հեղափոխականության» մեջ Շվոնդերը:
Մեր երկրի շարիկովներն ու շվոնդերները, պարզվում է, «ինքնաբուխ» հավաքներ են անում, պայքարում են «արդարության» համար և չինական հունվեյբինների ու ցզաոֆանների պես պատրաստ են օգտագործվել հանուն «թավշյա» գործընթացների: Այսինքն՝ մեզ մոտ Փաշինյանը բուծել է «թավշյա» հունվեյբիններ: Սրանք այսօր գնացել էին գլխավոր դատախազության մոտ ու տխրահռչակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից, իբր, հաշիվ էին պահանջում Մանվել Գրիգորյանի թեմայով: Բայց նրանց Մանվելը չէր հետաքրքրում: Նրանց հետաքրքրում էր տիրոջ հրահանգի կատարումը:
«Ամբոխային արդարադատություն»
Ինչպես հայտնի է, դատարանը որոշել է փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Հաշվի առնելով Փաշինյանի կառավարման ոճը և հայտնի գաղտնալսումները՝ դատարանն այդ որոշումը, ամենայն հավանականությամբ, կայացրել է առնվազն Փաշինյանին տեղյակ պահելուց հետո:
Փաշինյանը հայտարարում է, որ այդ որոշումն իր համար անակնկալ է եղել: Եթե մի պահ ենթադրենք, որ դա այդպես է, ապա եկեք տեսնենք, թե ի՞նչ է անում Փաշինյանը անակնկալի գալուց հետո: Նա ամեն կերպ ցույց է տալիս, որ իր սրտով չէ այդ որոշումը, որից հետո կերպարանափոխված գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անմիջապես օդում ֆիքսում է «ֆաս» հրամանը և բողոքարկում դատարանի որոշումը:
Բացի այդ՝ Փաշինյանը, «ժողովուրդը վրդովված է» ծրագրի շրջանակներում, քսի է տալիս իր «թավշյա» հունվեյբիններին, որոնք փողոցային ակցիաներ են անում ու այդ ակցիաների շրջանակներում հանդիպում են «հեղափոխական» դարձած Դավթյանին՝ պահանջելով արագ կալանավորել Մանվել Գրիգորյանին:
Արթուր Դավթյանը հայտարարում է, որ ինքը կիսում է բողոքավորների (իմա՝ հունվեյբինների) կարծիքը և ամեն ինչ անելու է, որ գործընթացն արագանա: Այսինքն՝ ինքն էլ է դառնում հունվեյբին՝ պաշտպանելով «փողոցային արդարադատության» հայեցակարգը (տե՛ս կից տեսանյութը):
Դատախազության դիմաց տեղի ունեցածը վատ բեմադրված էժանագին թատրոն էր: Թատրոն, որի ռեժիսորը Նիկոլ Փաշինյանն էր, իսկ գլխավոր դերում մեր օրերի Վիշինսկին՝ Արթուր Դավթյանը: Ի դեպ, Վիշինսկին ՍՍՀՄ դատախազն էր 1933-1939թթ., այսինքն՝ ստալինյան ռեպրեսիաների տարիների դահիճը, որը մինչև բոլշևիկների իշխանության գալը հանդիսանում էր ցարական Ռուսաստանի դատախազը և կալանքի որոշումներ էր կայացնում բոլշևիկ հեղափոխականների դեմ: Դավթյանը նույն Վիշինսկին է, պարզապես շատ ավելի փոքր մասշտաբի:
Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Դավթյանը կալանավորում էր Սարգսյանի դեմ դուրս եկողներին, իսկ հիմա նույն ձևով ծառայում է Փաշինյանին: Վերջինս հիմա օգտագործում է Դավթյանին: Այն Արթուր Դավթյանին, որը ապրիլին Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու և կալանավորելու միջնորդությամբ մտել էր Ազգային ժողով: Հիմա նա դարձել է Փաշինյանի Շվոնդերը և «թավշյա» հունվեյբինների բարեկամը:
Մանվել Գրիգորյանին, անշու՛շտ, պետք է դատել, եթե նրա մեղքն ապացուցվի դատարանում ու օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լինի: Խափանման միջոց փոխելը դեռ չի նշանակում նրան ազատել պատասխանատվությունից, բայց իշխանությունները դիտմամբ շիկացնում են մթնոլորտը, որպեսզի հունվեբինիզմը հիմնավորեն:
Հունվեյբինական համակարգի ներդրումը նպատակ է հետապնդում «ամբոխային արդարադատության» ինստիտուտ ներդնել ու ներմուծել «ժողովրդի թշնամու» տխրահռչակ կերպարը:
Նրանք, ովքեր ՀՀԿ-ի իշխանության տարիներին ծպտուն անգամ չեն հանել անարդարությունների դեմ, հիմա դարձել են հպարտ քաղաքացի ու հունվեյբին՝ օգտագործվելով ներկայիս իշխանությունների կողմից:
Ուշագրավն այն է, որ նույն զանգվածին մենք տեսնում ենք տարբեր ակցիաներ անելիս: Դա նշանակում է, որ այդ մարդիկ աշխատանքի են անցել այնպես, ինչպես հունվեբինները: Վերջիններս էլ Մաոյի ժամանակ Չինաստանում գործում էին իբր անկախ կառույց, բայց իրականում ուղղակիորեն կատարում էին Մաոյի հրահանգները:
«Թավշա հեղափոխությունը», փաստորեն, ամբոխացրեց զանգվածներին ու հունվեյբինացրեց երիտասարդական շրջանակներին:

Կորյուն Մանուկյան