Կարծիք

23.12.2018 12:05


Լավ հիշողությունը օստրիոխոնդրոզից վատ բան է

Լավ հիշողությունը օստրիոխոնդրոզից վատ բան է

Անտանելի է, երբ տեսնում ես մարդկանց, որոնք մեղադրում են արցախցիներին հանուն մեծ հայրենասեր Լևոն Հայրապետյանի չպայքարելու համար։ Բայց այս նույն մարդիկ 2011 թվականին հանցագործ էին անվանում Հայրապետյանին՝ Գանձասարի եկեղեցու պարիսպը սալիկապատելու համար։ Նրան աշխարհի բոլոր մեղքերի մեջ էին մեղադրում։ Իրականում այս մարդկանց ոչ Հայրապետյանի «հանցագրոծ» լինելն է հետաքրքրում, ոչ նրա հայրենասեր լինելը, նրանք սիրում են թրենդային թեմաներից խոսել։ Նրանք անգամ դիակը կարող են օգտագործել միայն թե մի երկու բառ ավել խոսվի իրեն մասին։

Ինձ համար անտանելի է, երբ այսօր Մանվել Գրիգորյանի դեմ պայքարողների մեջ տեսնում եմ մարդկանց, որոնք 2016 թվականին շնորհավորում էին նրա տղային «արդար» ընտրություններում հաղթելու համար։ Այս ընտրությունները ամենախայտառակն էին Էջմիածնի պատմության մեջ։ Անգամ ընդդիմադիր թեկնածուիին ծեծեցին, եղան կրակոցներ։ Այդ նույն մարդիկ ընդդիմադիր թեկնածուիին համարում էին խառնակիչ։

Ինչ եմ ուզում ասել՝ լավ հիշողությունը ինձ թույլ չի տալիս այդ մարդկանց լուրջ վերաբերվել կամ հավատալ նրանց անկեղծությանը, բայց նաև ցավ եմ ապրում, որ նման մարդկանց շատ հավատացողներ կան։

Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը