Ինչո՞ւ են լռում Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը
Վրաստանի նախկին օդիոզ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին սենսացիոն հայտարարություն է արել, բայց հայտարարության գլխավոր հերոսները լռում են:
Ի՞նչ է ասել Սաակաշվիլին:
«Երբ Նիկոլը բանտում է եղել, Կարեն Կարապետյանը ճամպրուկով նրա մոտ է տարել 270 մլն դոլար՝ ասելով, որ ահա՛ փողը, եթե՝ ոչ, կսպանենք, կխեղդենք…Իսկ նա գիտեք՝ ինչ ասաց, բոլորին ուղարկեց նույն տեղը»,-թիմակիցներին հիմնավորելու համար առանց փող պայքարելու հնարավորությունը հայտարարել է Սաակաշվիլին:
Այս հայտարարության հետ կապված մի շարք հարցեր են առաջանում:
1. Ինչո՞ւ են լռում Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը: Նրանք անպայման պետք է արձագանքեն Սաակաշվիլու հայտարարությանը: Հերքեն կամ հաստատեն:
2. Եթե նման բան տեղի է ունեցել, ապա ինչպե՞ս է, որ Սաակաշվիլուն հայտնի են դարձել մանրամասները: Նիկո՞լն է նրան պատմել, թե՞ Կարենը: Իսկ միգուցե մեկ ուրի՞շը:
3. Եթե նման բան եղել է, ապա ի՞նչ գիտի Սաակաշվիլին, որ Նիկոլը մերժել է 270 միլիոնը և «բոլորին ուղարկել նույն տեղը»: Միգուցե չի՞ մերժել ու չի՞ ուղարկել: Թող խոսեն՝ իմանանք:
4. Այս վերջին հարցերն էլ Միխոյի համար տանք, թեև պատասխան, բնականաբար, չենք ակնկալում (ի տարբերություն Կարենի ու Նիկոլի պատասխանների, որոնք պարտադիր պետք է հնչեն): Սաակաշվիլին պատկերացնո՞ւմ է, թե ինչ ծավալ կարող է գրավել 270 միլիոն դոլարը և արդյոք այն հնարավոր է ճամպրուկի մեջ դրած տանել, այն էլ՝ Կարենի փխրուն ուսերի վրա: Պատկարցնո՞ւմ է արդյոք Սաակաշվիլին, որ ինքը փորձել է լավ բաներ ասել Փաշինյանի համար, բայց Հայաստանում լիքը մարդիկ կան, ովքեր հազար ու մի բան կարող են մտածել առաջարկված 270 միլիոն դոլարի ու դրա հետագա ճակատագրի մասին: Ու մտածեն ոչ այն ձևով, ինչ ձևով, որ Սաակաշվիլին է ներկայացրել իր ելույթում:
Ինչո՞ւ են լռում Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը
Վրաստանի նախկին օդիոզ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին սենսացիոն հայտարարություն է արել, բայց հայտարարության գլխավոր հերոսները լռում են:
Ի՞նչ է ասել Սաակաշվիլին:
«Երբ Նիկոլը բանտում է եղել, Կարեն Կարապետյանը ճամպրուկով նրա մոտ է տարել 270 մլն դոլար՝ ասելով, որ ահա՛ փողը, եթե՝ ոչ, կսպանենք, կխեղդենք… Իսկ նա գիտեք՝ ինչ ասաց, բոլորին ուղարկեց նույն տեղը»,-թիմակիցներին հիմնավորելու համար առանց փող պայքարելու հնարավորությունը հայտարարել է Սաակաշվիլին:

Հայկ Ուսունց