Քաղաքական

22.12.2018 13:56


Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները շարունակում են փակ պահել Երևան-Էջմիածին ճանապարհը (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները շարունակում են փակ պահել Երևան-Էջմիածին ճանապարհը (տեսանյութ)

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող էջմիածինցիները շարունակում են փակ պահել Երևան-Էջմիածին միջպետական ճանապարհը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարորդների ու ակցիայի մասնակիցների միջև ժամանակ առ ժամանակ վիճաբանություններ են տեղի ունենում:

Վարորդները պահանջում են ճանապարհը բացել, ակցիայի մասնակիցներն առաջարկում են ոտքով անցնել մյուս կողմը, որտեղից նրանց տաքսիներով կճանապարհեն: Ոստիկանությունը տեղում աշխատում է և վերահսկում է իրավիճակը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին, ինչպես նաև զրկել նրան գեներալի կոչումից:

Դեպքի վայր է ժամանել նաև Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանը, ով փորձում է հասկանալ, թե ո՞վ է համակարգում բողոքի ակցիաները, քանի որ զուգահեռ ակցիաներ են իրականացվում նաև Էջմիածնում: Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ հավաքներն ինքնաբուխ են: Դիաննա Գասպարյանն ընդգծեց, որ հասկանում է քաղաքացիների բողոքը, սակայն կոչ արեց նախատոենական օրերին չպարալիզացնել ճանապարհները, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց առևտուրը պատշաճ իրականացնեն:

Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ չեն պատրաստվում ամբողջ օրը պարալիզացնել քաղաքի երթևեկությունը, սակայն չեն կարող հանդուրժել այն հանգամանքը, որ Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել:

Այս խորագրի վերջին նյութերը