Մահվան ելքով առաջին վրաերթը՝ նոր կառուցված Աշտարակի խճուղում
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արայիկ Նազարեթյանը Հալաբյան փողոցից դեպի նոր կառուցվող Աշտարակի խճուղում իր վարած Mercedes E 200 մակնիշի 02 AP 101 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը տեղում մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 30-ամյա Էդգար Սամվելյանն էր։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված դեպքն առաջին մահվան ելքով վրաերթն է նոր կառուցված Աշտարակի խճուղու հատվածում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։