Քաղաքական

21.12.2018 13:02


Բողոքի ցույց՝ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները չլուծարելու պահանջով (տեսանյութ)

Բողոքի ցույց՝ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները չլուծարելու պահանջով (տեսանյութ)

Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չլուծարել երկու գերատեսչությունները։

Ցույցի մասնակիցներն «Ազատության» հետ զրույցում ասացին, որ երեկ նախարարների պաշտոնակատարները որոշման նախագծեր են իրենց ներկայացրել, համաձայն որոնց երկու գերատեսչությունները լուծարվելու են՝ Մշակույթի նախարարությունը միանալու է Կրթության և գիտության նախարարությանը, իսկ Սփյուռքի նախարարությունը դառնալու է վարչություն՝ Արտաքին գործերի նախարարության կազմում:

«Ամենափոքր բյուջե ունեցող նախարարությունն է, կիսապետական, կիսաահասարակական հիմունքներով աշխատող նախարարություն է։ Մեզ ասել են, որ մենք ոչ մի տեղ չենք աշխատելու, պետք է գտնենք մեր աշխատանքը, երեկ մեզ նախարարն ասաց՝ հավաքեց բոլորիս, երևում էր, որ ինքն էլ շատ հուզված էր։ Մենք այսօրվանից մտածում ենք մեր ձայնը բարձրացնել՝ նախ գրավոր մեր պահանջը կներկայացնենք վարչապետին»,-«Ազատության» հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարարության աշխատակիցը։

Այս խորագրի վերջին նյութերը