Լրահոս

20.12.2018 17:30


Թալանել են փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանը

Թալանել են փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանը

Zham.am-ի տեղեկություններով այսօր թալանել են ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանը: Այս պահին ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ Մալաթիա-Սեբաստիայում գտնվող նրա բնակարանում են:

«Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց այս տեղեկության իսկությունը:

***

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանն այսօր թալանել են: Այս մասին տարածված տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Հովհաննես Քոչարյանը:

«Չեմ կարող ասել, թե կոնկրետ որ ժամին են տուն ներխուժել, այս պահին վնասի կոնկրետ չափ ևս չեմ կարող ասել, միայն նշեմ, որ հափշտակել են կնոջս ոսկեղենը»,-շեշտեց նա:

Հովհաննես Քոչարյանն ասաց, որ չի կարող կոնկրետ ասել, թե ինչ գումարի մասին է խոսքը:

Նա նշեց, որ ոստիկանությունը շարունակում է օպերատիվ աշխատանքները իրենց տանը:

Այս խորագրի վերջին նյութերը