Ընդդիմություն լինելը նշանակում է սո՞ւտ խոսել (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները տասնյակ հայտարարություններ են հիմա անում, որոնք կտրուկ հակասում են իրենց նախկին հայտարարություններին: Նրանք անում են բազմաթիվ քայլեր, որոնց դեմ նախկինում քարոզել են: Ընդունում են որոշումներ, որոնք կրկնում են նախկին իշխանության որոշումները և որոնք նիկոլենք սուր քննադատել են:
Օրինակների հետևից հեռուն գնալ պետք չէ: Բերենք ամենաթարմ օրինակը:
Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը: Այն նույն մարդը, որին Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում իր կինն ու Փաշինյանի հետ քայլող Արայիկ Հարությունյանն ու Տիգրան Ավինյանը մեղադրում էին 2016-ի ապրիլյան պատերազմին նախորդած շրջանում ծառայողական պարտականությունները չկատարելու, հարյուրից ավելի զոհերի պատճառ դառնալու մեջ և զարմանք հայտնում, թե ինչպե՞ս է, որ նախկին հետախույզը դատվելու փոխարեն այլ պաշտոնի է նշանակվում Սերժ Սարգսյանի կողմից:
Աննա Հակոբյանը՝ Փաշինյանի կինը «Հայկական ժամանակի»2016-ի ապրիլի 28-ի խմագրականում, անդրադառնալով քառօրյա պատերազմին ու Արշակ Կարապետյանին, մասնավորապես գրել էր. ««Ինչու են պատերազմական գործողությունների ժամանակ զոհված 50-ին հասնող զինվորները բացառապես աղքատ ընտանիքների երեխաներ», «Ինչու բանակը անհրաժեշտ մակարդակի տեխնիկական հագեցվածություն չունի», «Ինչու պետական պաշտոնյաներն ունեն միլիոնների հասնող կարողություն, տների փոխարեն պալատներ, մեքենայի փոխարեն ամենավերջին արտադրության տասնյակ մեքենաներ, իսկ զինված ուժերում նորմալ մեքենա չկա դիրքեր հաց ու ջուր կամ փամփուշտ հասցնելու համար», «Ինչու պետք է Հայաստանի և աշխարհասփյուռ հայ ժողովուրդը փող հավաքի ԼՂՀ ՊԲ-ի համար կամ ինչու պետք է նորագույն զենքեր գնելու փող Հայաստանը չունենա, այն դեպքում, երբ ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող կամ զբաղեցրած մեկ ձեռքի մատների վրա հաշվվող պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամներին «թափ տալու դեպքում» այնքան փող կընկնի, որ նույնիսկ Ամերիկայի բանակը զինելուն կբավականացնի», այս հարցադրումները շատ են, և համառորեն շրջանառվում են, մարելու կամ մոռացվելու որևէ միտում ցույց չտալով:
Ու սա այն դեպքն է, երբ իշխանությունը մանեւրելու, դրանք չնկատելու տալու որևէ շանս չունի: Նրանք ստիպված են պատասխանել այս հարցադրումներին, և այդ պատասխանները ենթադրում են կոնկրետ գործողություններ: Նախօրեին, օրինակ, շատ կոնկրետ պատասխան եղավ հարցերին, թե ինչու ապրիլի լույս 2-ի գիշերվանից առաջ հայկական բանակը պատշաճ չափով տեղեկացված չի եղել ծրագրվող հարձակման մասին, և դրա պատճառով ունեցել է կորուստներ, որոնցից կարող էր խուսափել: Աշխատանքից ազատվեց զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը»:
Հիմա պարզվում է, որ Արշակ Կարապետյանը նորմալ է աշխատել ապրիլյան պատերազմի ժամանակ ու նշանակվել է պետական պաշտոնի արդեն Նիկոլ Փաշինյանի կողմից: Վերջինս Կարապետյանին հիմա պաշտպանում է՝ հայտարարելով, թե ինքը գաղտնի նյութեր է կարդացել ապրիլյան պատերազմի թեմայով ու հայտնաբերել, որ Կարապետյանի մոտ «թղթերով ամեն ինչ կարգին է»:
Փաշինյանի թիմակից Հովիկ Աղազարյանն էլ երեկ եթերում հայտարարեց, որ նախկինում իրենք ինֆորմացիայի չեն տիրապետել ու դա է պատճառը, որ հանիրավի քննադատել են Կարապետյանին:
Այս ամենից հետո պետք է՝
կա՛մ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները ներողություն խնդրեն Արշակ Կապարետյանից ու նաև Սերժ Սարգսյանից այն բանի համար, որ ժամանակին սխալ պատկերացումներ են ունեցել,
կա՛մ Փաշինյանի թիմակիցները պետք է ներողություն խնդրեն մեր ժողովրդից, որ ժամանակին Կարապետյանի մասով «մուտիլովկաներով» ու ստախոսությամբ են զբաղվել՝ «աչոկներ» հավաքելու, զոհերի հարազատների նուրբ լարերի վրա խաղալու, ժողովրդին գրգռելու, կեղտոտ մթնոլորտ ձևավորելու և հետագայում իշխանություն վերցնելու նպատակով,
կա՛մ Փաշինյանն ու իր թիմակիցները պետք է հայտարարեն, որ նախկինում ինչ ասել են Կարապետյանի մասին, ճիշտ են ասել, բայց քանի որ իրավիճակ է փոխվել և իրենք իշխանության են եկել, ուստի նախկին ասածները «հաշիվ չեն» ու իրենք օգտվում են սերժական կոչված կադրերից, քանզի իրենց խնդիրը եղել է ոչ թե սերժականությունը, այլ Սերժին մերժելը:
Կարապետյանին նշանակելուց հետո պետք է «մուտիտի» համար պատժվեն խարույկի շուրջ խմբված տղաներն ու աչոնիկները:
Ընդդիմություն լինել, չի նշանակում ստախոսությամբ զբաղվել և էմոցիա գողանալով միավորներ հավաքել:
Այս իշխանափոխությունից կարելի է մեկ դաս քաղել: Այսուհետ պետք է խոսքի արժեքը գնահատվի: Ընդդիմադիրները պետք է կշռադատված ու փաստարկված խոսք հնչեցնեն, ինչպես նաև տեր կանգնեն իրենց ասածներին, քննադատություններին, կամ էլ իշխանության գալուց հետո եթե տեսնում են, որ ժամանակին հանիրավի են քննադատել, համարձակություն ունենան և հրապարակավ ներողություն խնդրեն հանրությունից, որպեսզի պարզ դառնա, որ նախկինում ոչ թե ստել են, այլ թյուրիմացաբար են որոշ գնահատականներ տվել:
Սերժը մերժվեց, քանի որ չպահեց իր խոսքը, ըստ որի՝ չէր հավակնելու վարչապետի պաշտոնին: Խոսքի ու գործի սուր հակասություն կա նաև փաշինյանական իշխանության մոտ: Թե ինչ կլինի դրա վերջում, դժվար չէ կռահել:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.: Ապրիլյան պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Ադրբեջանի հարձակումը Ռուսաստանի հետ համաձայեցված է եղել, որպեսզի Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ: Ասածի իմաստն այն էր, որ Պուտինը հրահրել էր պատերազմը, որպեսզի Ղարաբաղի գնով Ադրբեջանին բերի իր ազդեցության տակ: Փաշինյանը բացասական էր գնահատում և՛ ՌԴ-ին, և՛ ԵԱՏՄ-ին:
Վարչապետ նշանակվելուց հետո նա սկսեց քծնել Պուտինին և դրական գնահատել ԵԱՏՄ-ին: Սա առաջվա ու հիմիկվա պահվածքների տարբերության ևս մեկ վառ օրինակ է: Բաց է մնում, սակայն, այն հարցը, թե ե՞րբ է անկեղծ եղել Փաշինյանը՝ նախկինո՞ւմ, երբ Պուտինին մեղադրում էր ապրիլյանի համար, թե՞ հիմա, երբ Պուտինին հավատարմության երդումներ է տալիս և նրան տեսնելիս, Լուկաշենկոյի ասած, լեզուն մտցնում համապատասխան տեղ:
Ընդդիմություն լինելը նշանակում է սո՞ւտ խոսել (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները տասնյակ հայտարարություններ են հիմա անում, որոնք կտրուկ հակասում են իրենց նախկին հայտարարություններին: Նրանք անում են բազմաթիվ քայլեր, որոնց դեմ նախկինում քարոզել են: Ընդունում են որոշումներ, որոնք կրկնում են նախկին իշխանության որոշումները և որոնք նիկոլենք սուր քննադատել են:
Օրինակների հետևից հեռուն գնալ պետք չէ: Բերենք ամենաթարմ օրինակը:
Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը: Այն նույն մարդը, որին Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում իր կինն ու Փաշինյանի հետ քայլող Արայիկ Հարությունյանն ու Տիգրան Ավինյանը մեղադրում էին 2016-ի ապրիլյան պատերազմին նախորդած շրջանում ծառայողական պարտականությունները չկատարելու, հարյուրից ավելի զոհերի պատճառ դառնալու մեջ և զարմանք հայտնում, թե ինչպե՞ս է, որ նախկին հետախույզը դատվելու փոխարեն այլ պաշտոնի է նշանակվում Սերժ Սարգսյանի կողմից:
Աննա Հակոբյանը՝ Փաշինյանի կինը «Հայկական ժամանակի» 2016-ի ապրիլի 28-ի խմագրականում, անդրադառնալով քառօրյա պատերազմին ու Արշակ Կարապետյանին, մասնավորապես գրել էր. ««Ինչու են պատերազմական գործողությունների ժամանակ զոհված 50-ին հասնող զինվորները բացառապես աղքատ ընտանիքների երեխաներ», «Ինչու բանակը անհրաժեշտ մակարդակի տեխնիկական հագեցվածություն չունի», «Ինչու պետական պաշտոնյաներն ունեն միլիոնների հասնող կարողություն, տների փոխարեն պալատներ, մեքենայի փոխարեն ամենավերջին արտադրության տասնյակ մեքենաներ, իսկ զինված ուժերում նորմալ մեքենա չկա դիրքեր հաց ու ջուր կամ փամփուշտ հասցնելու համար», «Ինչու պետք է Հայաստանի և աշխարհասփյուռ հայ ժողովուրդը փող հավաքի ԼՂՀ ՊԲ-ի համար կամ ինչու պետք է նորագույն զենքեր գնելու փող Հայաստանը չունենա, այն դեպքում, երբ ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող կամ զբաղեցրած մեկ ձեռքի մատների վրա հաշվվող պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամներին «թափ տալու դեպքում» այնքան փող կընկնի, որ նույնիսկ Ամերիկայի բանակը զինելուն կբավականացնի», այս հարցադրումները շատ են, և համառորեն շրջանառվում են, մարելու կամ մոռացվելու որևէ միտում ցույց չտալով: