Բանակցություններն ընթանում էն «Տարածքներ՝ միջանկյալ կարգավիճակի դիմաց» բանաձևի շուրջ
Քանի դեռ հայ հպարտ հանրությունը շատ խիստ հետաքրքրված է գլխավոր տոնածառի արժեքով, Ղարաբաղի հարցի շուրջ լուրջ զարգացումներ են տեղի ունենում, ինչի մասին վկայում է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի ոգևորված հայտարարությունը, թե փոխըմբռման են եկել Երևանի հետ:
Նշեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում կարևոր խնդիրը տարիներ ի վեր եղել է ոչ թե տարածքների հանձնումը, այլ Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու հարցը: Եթե Ադրբեջանում ոգևորված են, ապա կարելի է ենթադրել, որ հայկական կողմը հրաժարվել է իր այդ պնդումից, և հիմա «Տարածքներ՝ միջանկյալ կարգավիճակի դիմաց» բանաձևի շուրջ են ընթանում բանակցությունները:
Իմիջայլոց, ժողովրդի վարչապետի պաշտոնակատարն ասում էր, որ Ղարաբաղի անունից չի կարող բանակցել Ալիևի հետ, բայց ոնց բանակցել է, տենց էլ բանակցում է և բանակցելու է, իսկ հայտարարություններն արվել են ուղղակի հայտարարությունների համար:
Հ.Գ.: Հետաքրքիր է նաև, որ այս ֆոնին ժողովրդի վարչապետի պաշտոնակատարն իր խորհրդական է նշանակել Արշակ Կարապետյանին, ով ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, և համարվում է պատերազմի գլխավոր պատասխատուներից մեկը, ով չկարողացավ կանխատեսել թե՛ հարձակման ճշգրիտ ժամանակը, և թե՛ կամիկաձե-դրոնների կիրառումը հայկական ուժերի դեմ:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից