Լրահոս

12.03.2010 15:36

ՀՀԿ մամուլի խոսնակ. «Պարոն Էրդողանը չի ձերբազատվել Հայոց ցեղասպանության հետ կապված բարդույթից»

ՀՀԿ մամուլի խոսնակ. «Պարոն Էրդողանը չի ձերբազատվել Հայոց ցեղասպանության հետ կապված բարդույթից»

-Հստակ երևում է, որ պարոն Էրդողանը չի ձերբազատվել Հայոց ցեղասպանության հետ կապված այն բարդույթից, որն առկա է թե՛ Թուրքիայում, թե՛ Թուրքիայի քաղաքական վերնախավի մոտ,- մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այն արտահայտությունը, թե մարտի 10-ին Շվեդիայի խորհրդարանի կողմից  ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին կողմ քվեարկած պատգամավորները վախենում են պատմությունից՝ «7օր»-ին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը.

-Հայաստան-Թուրքիա առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումը նպատակ ուներ օգնել թուրք ժողովրդին, որպեսզի ուղիղ նայեն իրենց պատմությանը, ձերբազատվեն այդ բարդույթից և հաշտվեն իրենց պատմության հետ, այլ կերպ՝ չճանաչելով իրենց պատմությունը, չճանաչելով  Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան չի կարող առաջ շարժվել,- ասել է Է. Շարմազանովը՝ ընդգծելով, որ թե՛ ԱՄՆ Կոնգրեսի, թե՛ Շվեդիայի խորհրդարանի պատգամավորները, ովքեր դեմ էին արտահայտվում այդ բանաձևին, ոչ թե պատճառաբանում էին, որ Հայոց ցեղասպանությունը տեղի չի ունեցել, այլ որ այդ բանաձևի ընդունումը կարող է երկկողմ հարաբերությունների հաստատմանը վնասել։

-Ցավոք սրտի, թուրքերը դեռևս ունեն Ցեղասպանության հարցի հետ կապված այդ բարդույթը, որի վառ ապացույցն են թե՛ Էրդողանի նմանատիպ արտահայտությունները և թե՛ իրենց օրենսգրքում առկա 301-րդ հոդվածը։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ շատ կասկածելի է այն հեռանկարը, որ Թուրքիան եվրոպական քաղաքակրթության մասին մտածի։

ՀՀԿ մամուլի խոսնակը ողջունել է նաև Շվեդիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշումը՝ դա ևս մի ապացույց համարելով այն բանի, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման գործընթացը ոչ թե վնասել է, այլ հակառակը՝ նոր խթան հանդիսացել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր թափ առնի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։