Հայաստանում առկա կենսաբանական լաբորատորիաներում ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող. ՀՀ ԱԳՆ
Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաները քաղաքացիական բնույթի են, այստեղ ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում քննարկումների մի մասն է կազմում: Երկխոսություն կա այս հարցի շուրջ, սակայն այդ լաբորատորիաները Հայաստանինն են և ունեն քաղաքացիական բնույթ: Այստեղ ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող Հայաստանի պարագայում»,-ասաց Նաղդալյանը:
Դեկտեմբերի 18-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ռուսական և հայկական կողմերի միջև կա երկխոսությունկենսաբանական լաբորատորիայի գործունեության շուրջ:
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայում Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:
«Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում այն փաստաթղթի նախապատրաստումը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինծառայողների բացակայությունը և այն, որ այնտեղ կատարվող ամեն բան որևէ ռիսկերի ու սպառնալիքների տեսանկյունից թափանցիկ կլինի»,-ասել էր Լավրովը:
***
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դարձյալ կոչ է անում դադարեցնել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը, սակայն նշում, որ այս կոչը չպետք է շփոթել Հայաստանի կարողությունների պակասի հետ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Արտաքին գործերի նախարարությունում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բաց է մնում մեր օրակարգում: Այդ մասին ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ նշել է նաև նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: Պետք է արձանագրենք, որ այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է: Այս հարցը բարձրաձայնվում է բազմակողմ հարթակներում ԱԳ նախարարության կողմից: Սակայն մեր այս հայտարարությունը չպետք է շփոթել կարողությունների պակասի հետ, վստահ կարող ենք արձանագրել, որ ՀՀ զինված ուժերը ունեն Արցախի ու Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու բավարար հնարավորություն»,-ասաց Նաղդալյանը:
Հայաստանում առկա կենսաբանական լաբորատորիաներում ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող. ՀՀ ԱԳՆ
Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաները քաղաքացիական բնույթի են, այստեղ ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում քննարկումների մի մասն է կազմում: Երկխոսություն կա այս հարցի շուրջ, սակայն այդ լաբորատորիաները Հայաստանինն են և ունեն քաղաքացիական բնույթ: Այստեղ ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող Հայաստանի պարագայում»,-ասաց Նաղդալյանը:
Դեկտեմբերի 18-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ռուսական և հայկական կողմերի միջև կա երկխոսությունկենսաբանական լաբորատորիայի գործունեության շուրջ:
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայում Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:
«Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում այն փաստաթղթի նախապատրաստումը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինծառայողների բացակայությունը և այն, որ այնտեղ կատարվող ամեն բան որևէ ռիսկերի ու սպառնալիքների տեսանկյունից թափանցիկ կլինի»,-ասել էր Լավրովը:
***
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դարձյալ կոչ է անում դադարեցնել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը, սակայն նշում, որ այս կոչը չպետք է շփոթել Հայաստանի կարողությունների պակասի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Արտաքին գործերի նախարարությունում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: