Լրահոս

20.12.2018 10:26


Տավուշում բախվել են 26-ամյա վարորդի BMW-ն և 39-ամյա վարորդի «Վիլիս»-ը. կա 6 վիրավոր

Տավուշում բախվել են 26-ամյա վարորդի BMW-ն և 39-ամյա վարորդի «Վիլիս»-ը. կա 6 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 140 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի բնակիչներ՝ 26-ամյա Ալիկ Քոչարյանի վարած BMW մակնիշի 65 XX 600 համարանիշի և 39-ամյա Սասուն Աթաբեկյանի վարած ՈՒԱԶ 469 մակնիշի 34 NИ 003 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Աթաբեկյանը, նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 8-ամյա Դավիթ Աթաբեկյանը, 37-ամյա Անահիտ Դիլբարյանը, BMW-ի վարորդ Ա. Քոչարյանն ու նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 32-ամյա Թաթուլ Էլարյանն ու 34-ամյա Մհեր Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ BMW-ի վարորդին և ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW-ն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը