Կարծիք

20.12.2018 09:20


Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից պետական դավաճանության հոտ է գալիս

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից պետական դավաճանության հոտ է գալիս

Վարչապետի հերթական հակասական նշանակման հետնապատկերին աչք է զարնում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ինքը ծանոթանալով ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ գաղտնի նյութերին՝ այնտեղ հատախուզական տվյալների պակաս չի տեսել:

Այս հայտարարությունից պետական դավաճանության հոտ է գալիս: Եթե պետությունը տեղեկացված է եղել իր անվտանգությանը սպառնող վտանգի մասին, ապա ինչո՞ւ համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ կյանքի չեն կոչվել: Արդյոք պետական դավաճանության մասին տվյալներ իմանալը և թաքցնելը ներկայիս կառավարության մեթոդաբանական մա՞սն է և լինելո՞ւ է նաև հետագայում: Ո՞վ է պատասխան տալու ապրիլյան քառօրյայում հարյուրից ավելի հայորդիների մարտիրոսվելու համար:

Վերոնշյալը հրատապ պատասխան պահանջող հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում: Եթե վարչապետը պնդում է, որ քառօրյայի նախօրեին բանակի հետախուզության վարչության պետը չի թերացել և իր մասնագիտական հետնապատկերով համապատասխանում է իր զբաղեցրած ներկայիս պաշտոնին, ապա որտե՞ղ է թաղված շան գլուխը:

Անդրանիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը