Լրահոս

20.12.2018 09:04


Մականունավորների մասնակցությամբ ծեծկռտուք և դանակահարություն Սևանում

Մականունավորների մասնակցությամբ ծեծկռտուք և դանակահարություն Սևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 18-ին Սևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարության փաստով:

Ժամը 22:10-ի սահմաններում Սևանի բնակիչ, 21-ամյա Իշխան Հակոբյանը Սևանի ոստիկանություն հայտնել է, որ նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում Իսահակյան փողոցում Սևանի բնակիչներ, 18-ամյա Արսեն Ալեքսանյանը՝ «Կողակ» մականվամբ, 16-ամյա Գ. Հ.-ն ՝ «Սելյոդկա» մականվամբ և 16-ամյա Գ. Օ-ն «Կիլկի» մականվամբ, անհիմն վիճաբանել են իր հետ, որի ժամանակ Ա. Ալեքսանյանը դանակով հարվածել է իր գլխին և հետույքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևանի ոստիկանության քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հայտնաբերել են կասկածյալներին, ովքեր ներկայացվել են բաժին և հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո բաց են թողնվել: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում՝ դատաբժշկական:

Այս խորագրի վերջին նյութերը