Կարծիք

19.12.2018 14:03


Ցանկացած հեղափոխական իշխանություն, որը սկսել է ռեպրեսիաներով, ունեցել է շատ վատ ավարտ

Ցանկացած հեղափոխական իշխանություն, որը սկսել է ռեպրեսիաներով, ունեցել է շատ վատ ավարտ

Ես առաջին անգամ եմ տեսնում, որ իշխանությունը այսքան հակահայ լինի և այսպես ողջունվի հասարակության մի ստվար հատվածի կողմից: Սա վտանգավոր է և շատ ցավալի: Այսօր BBC-ով նայում էի Երևանի փողոցներում անցկացված հարցախույզը, և օտարերկրացի լրագրողի հարցին, թե ի՞նչ է փոխվել ձեր կյանքում հեղափոխությունից հետո, որոշ մարդիկ ուրախ-ուրախ ասում են՝ դե գիտեք, յոթ ամսում բան չէր կարող փոխվել, բայց կարևորը՝ որ նախկին չինովնիկներին բռնում են:

Կարևորը՝ որ բռնում են...

Մենք այսօր ունենք խորապես հիվանդ, վրեժխնդրությամբ լցված հասարակություն:

Գործազրկությունը նույնն է մնացել, մի բան էլ՝ ավելի՛ է խորացել,-կարևորը որ բռնում են...
Երկրում գործարան ու ֆաբրիկա չկա, տնտեսությունը դոփում է տեղում,-կարևորը որ բռնում են...
Արցախի հարցը չափազանց լրջացել է,-կարևորը որ բռնում են...

Նայելով համաշխարհային պատմությանը՝ կարող ենք ֆիքսել, սակայն, որ ցանկացած հեղափոխական իշխանություն, որը սկսել է ռեպրեսիաներով, ունեցել է շատ վատ ավարտ:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը