ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ. «Մոսկվան հույս ունի, որ ՀՀ նոր ղեկավարությունը քաջություն կգտնի, որպեսզի դիմակայի ԱՄՆ-ի շանտաժին և ճնշմանը»
Մոսկվան հույս ունի, որ ՀՀ նոր ղեկավարությունը քաջություն կունենա, որպեսզի դիմակայի ԱՄՆ-ի շանտաժին և ճնշմանը, և ինքնուրույն որոշումներ կկայացնի: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
«Երկրում այս տարի նախատեսված արմատական փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը գնալով ավելի անքաղաքավարի է դառնում»,-ասել է նա:
Դիվանագետի խոսքով` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը վիրավորական կերպով հայ ժողովրդի պատմական փորձը «պատմական կարծրատիպ» է անվանել, ինչպես նաև հրամայել ՀՀ-ին` ամերիկյան զենք գնել և որքան հնարավոր է շուտ միանալ հակաիրանական պատժամիջոցներին:
«Եթե այսպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային կողմը, ապա կարելի միայն պատկերացնել` ինչ է կատարվում կուլիսների հետևում»,- ասել է Կարասինը:
Նա հույս է հայտնել, որ ՀՀ ներկայիս ղեկավարությունն ինքնուրույն որոշումներ կկայացնի` ելնելով ազգային շահերից:

Աղբյուրը՝ zham.am