Լրահոս

19.12.2018 12:53


Թմրանյութերի փաստով հարուցված քրեական գործերով ձերբակալվածը քննիչի աշխատասենյակից դիմել է փախուստի

Թմրանյութերի փաստով հարուցված քրեական գործերով ձերբակալվածը քննիչի աշխատասենյակից դիմել է փախուստի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, 27-ամյա Նարեկ Մանանդյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա նոյեմբերի 20-ին Սպիտակ քաղաքի բնակիչ, 29-ամյա Վահե Յարմալոյանը ներկայացվել է քննչական բաժին և նոյեմբերի 21-ի գիշերը, ժամը 01:30-ի սահմաններում նա ավագ քննիչ Մանանդյանի որոշմամբ ձերբակալվել է, որից հետո կասկածյալը քննիչին հայտնել է, որ իրեն վատ է զգում և ցանկանում է ջուր խմել, քննիչն էլ, ցուցաբերելով մարդկային վերաբերմունք, Վ. Յարմալոյանին, ով մեղադրվում է ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների և պրեկուրսորների ապօրինի շրջանառություն իրականացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով) հատկանիշով, դուրս է թողնում աշխատասենյակից և ինչպես հայտնի «Նվագախմբի տղաները» ֆիլմում, վերջինը դիմում է փախուստի՝ «Հայդե Փարիզ»:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ փախուստի դիմած կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փախուստի փաստով Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը