Լրահոս

19.12.2018 09:09


Գյումրու ծննդատունը վստահեցնում է, որ իրենց մոտ 85-ամյա կին չի ծննդաբերել

Գյումրու ծննդատունը վստահեցնում է, որ իրենց մոտ 85-ամյա կին չի ծննդաբերել

Գյումրիում 85-ամյա կին չի ծննդաբերել, վստահեցնում են Գյումրու ծննդատնից:

Որոշ լրատվամիջոցների կողմից դեկտեմբերի 17–ին հրապարակած՝ «Գյումրեցի 85-ամյա կինն՝ անսպասելի ծննդաբերել է․ երեխային հրաշքով փրկել է հաջողվել. հիմա նրանց կյանքին վտանգ չի սպառնում» վերտառությամբ հոդվածը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը՝ փաստելով, որ Գյումրու ծննդատանը նման դեպք չի արձանագրվել:

Այս խորագրի վերջին նյութերը