Ինչու Մոսկվան չի շնորհավորել Փաշինյանին. Ռուսաստանի դեսպանի կարծիքը
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ մեկնաբանեց այն հարցը, թե ինչու Մոսկվան Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորել խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։
«Նախևառաջ գործում է արարողակարգի գործոնը։ Գոյություն ունի միջպետական արարողակարգ, նման շնորհավորանքներն ընդունված չեն։ Շնորհավորանքները հնչում են այն բանից հետո, երբ նշանակում է լինում։ Մենք հետևում ենք իշխանական կառույցների ձևավորման ժամանակացույցին, դրա հետ կապված հարց չի ծագի»,–ասաց Կոպիրկինը։
Նրա կարծիքով` այդ հարցում իրավիճակի էությունը հստակ արտահայտվել է Մարիա Զախարովայի մեկնաբանությունում, ըստ որի` Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսություն հաստատել Հայաստանի հետ և զարգացնել հարաբերությունները։
«Մենք շահագրգռված ենք ակտիվ համագործակցել, փոխադարձ վստահություն, փոխըմբռնում մշակել, միասին լուծել գործնական հարցերը»,–ասաց Կոպիրկինը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am