Ռուսական և հայկական կողմերի միջև կա երկխոսություն կենսաբանական լաբորատորիայի գործունեության շուրջ. դեսպան
Ռուսական և հայկական կողմերի միջև կա երկխոսություն կենսաբանական լաբորատորիայի գործունեության շուրջ, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Ազատության» հարցին, հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ես կցանկանայի մի փոքր փոխել տոնայնությունը, Դուք ասում եք «պայմանագիր», «համաձայնագիր», «արգելող»... ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ կարող է արգելել։ Խոսքը գնում է երկու սուվերեն, հավասար իրավունքներ ունեցող պետությունների համագործակցության մասին։ Հավատացեք ինձ, հարաբերությունները հենց այս հենքի վրա էլ կառուցվում են։ Որքանով որ ես տեղյակ եմ, ռուսական և հայկական կողմերի միջև կա երկխոսություն կենսաբանական լաբորատորիայի գործունեության շուրջ, ի դեպ, ոչ միայն Հայաստանի այլև նախկին Խորհրդային միության այն երկրների հետ, որոնք մոտ են մեր սահմաններին։ Չեմ թաքցնի, այդ հարցը մեզ անհանգստացնում է և մենք հիմա երկխոսություններ ենք վարում»,-ասաց դեսպանը։
Կոպիրկինն ընդգծեց՝ իր ունեցած տեղեկություններով՝ հայկական կողմի հետ երկխոսությունը կառուցողական հունով է ընթանում։
«Այսինքն՝ հարցերի շուրջ ունենք փոխըմբռնում, և ես չեմ բացառում, որ ինչ-որ մի փուլում մենք գանք ընդհանուր համաձայնության։ Թե ի՞նչ ձևաչափով այդ համաձայնությունը կամրագրվի, ես պատրաստ չեմ հիմա դա Ձեզ ասել, բայց արգելքի, թելադրանքի մասին խոսք լինել չի կարող։ Ես նորից եմ կրկնում՝ դեռ հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում, թե ե՞րբ կլինի համաձայնագիրը և ի՞նչ ձևաչափով, ես այս փուլում ասել չեմ կարող։ Կա երկխոսություն և ձգտում՝ հասնելու փոխըմբռնման, այդ թվում՝ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքների թափանցիկության, այդ լաբորատորիաներում օտարերկրյա զինվորականների ծառայել-չծառայելու հարցի շուրջ»,-ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը։
Երեկ պատասխանելով ամերիկյան օժանդակությամբ բացված լաբորատորիաների մասին «Ազատության» հարցին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր. «Մենք Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում փաստաթղթի մշակումը, որը կերաշխավորի, որ օտարերկրյա զինվորականներ չլինեն Հայաստանում: Այն կերաշխավորի թափանցիկությունը՝ սպառնալիքների ու վտանգների առումով»:
Ռուսաստանի արտգործնախարարը հավելել էր, որ նման համաձայնագիր է պատրաստվում նաև Ղազախստանի հետ:
«Ազատության» հարցին ի պատասխան, թե ի՞նչ մեկնաբանություն ունեն Լավրովի բարձրաձայնած փաստաթղթի առնչությամբ, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը միայն պատասխանել էր․ «Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորոտորիաների մասին: Սանիտարահամարաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում: Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորթույունները»:
Այսօր, «Ազատության» հարցման ի պատասխան, Աննա Նաղդալյանը կրկին նշեց. «Ստիպված եմ ևս մեկ անգամ կրկնել, որ խոսքը գնում է Հայաստանի սանիտարահամարաճարակային վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին, որտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ: Լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական բնույթ են կրում: Հայաստանի պարագայում այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա»: