Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին բեռնատարը հայտնվել է ձորակում. կա տուժած
Դեկտեմբերի 18-ին, ժամը 10:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 29-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Մարուլիտիո Գրիդելինի, ծնված 1963 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում: Վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Մեքենան ճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: