ՀՀ ՊՆ զորամասերից մեկում 19-ամյա զինվորը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հոսպիտալ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, ով բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատի կողմից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահի տեղեկություններով՝ հոսպիտալի բժիշկներին հաջողվել է փրկել զինվորի կյանքը, սակայն նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել։