Երևանում՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, հայտնաբերվել է տղամարդու դի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Բավեյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 15-ին Ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 08։10-ի սահմաններում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի փոխտնօրեն Նվարդ Պետրոսյանն ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ առավոտյան գալով դպրոց՝ շենքում հայտնաբերել են պահակի՝ 73-ամյա Ռաֆիկ Իսահակյանի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։