10 րոպե նայեցի Էդմոն Մարուքյանի լայվը ու մի հարց առաջացավ մոտս
10 րոպե նայեցի Էդմոն Մարուքյանի լայվը ու մի հարց առաջացավ մոտս։ ---------------------------------
Հարցի նախաբանը ----------------------------- Էդմոն Մարուքյանը ասում է, որ Նոր Հայաստանում Ծառուկյանը խորհրդարանում անելիք չունի, քանի որ բիզնեսը հիմա անվտանգ է և իրենք (ինքը) խորհրդարանում կպաշտպանի իրենց (Ծառուկյանի) շահերը։ Այսինքն՝ բիզնեսը և քաղաքականությունն այլևս տարանջատված են։ Ենթադրվում է, որ Նոր Հայաստանը հեղափոխական ուժերն են կերտել, միևնույն ժամանակ Մարուքյանը (Լուսավոր Հայաստանը) հեղափոխական ուժ չի, սակայն Հեղափոխական Հայաստանի արժեքների դիրքերից է հանդես գալիս։
Հարցի նախապատրաստումը ----------------
Հեղափոխական Հայաստանի անունից, ըստ տրամաբանության, կարող է հանդես գալ հեղափոխական ուժը։ Ավելի ուժեղացնենք շեշտը՝ հեղափոխության Առաջնորդը կամ Հեղափոխության Ալֆա և Օմեգա Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ և Ծառուկյանը՝ որպես ԲՀԿ նախագահ, սույն թվականի հոկտեմբերի 7-ին կնքել են հուշագիր, ըստ որի պայմանավորվել են համագործակցել (ուշադրություն՝ վարչապետը և կուսակցությունը, այլ ոչ թե կուսակցությունն և կուսակցությունը), մասնավորապես․ «Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ամրապնդելու, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ»։
Հեղափոխության Առաջնորդը, միաժամանակ՝ վարչապետը, մի կուսակցության հետ պայմանավորվել է տնտեսական համագործակցության մասին (իսկ մյուս կետով «Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ»)։ Այսինքն՝ Հեղափոխությունը համաձայնվել է, որ բիզնեսը տեղ ունի խորհրդարանում։
Հարցը ----------
Էդմոն, «Նոր Հայաստանը» (Նիկոլը) բիզնեսմենին տեսնում է խորհրդարանում, նաև որպես ներդրում բերող խորհրդարանական ուժ (!!!!!!!!!!!!!!!!!!!!!) ու պայմանագիր է կնքում համագործակցության մասին (այդ թվում նաև՝ ընտրությունների ժամանակ)։
Հեղափոխությունը Ծառուկյանի մուտքը խորհրդարան լեգտիմ է ճանաչել, ավելին, մարդը հեղափոխական բարաթ՝ հուշագիր ունի։ Ինչո՞ւ չես քննադատում վարչապետին հակահեղափոխական գործունեություն ծավալելու, ինչպես նաև՝ վարչապետ+կուսակցություն անհասկանալի ֆորմատով պայմանագիր կնքելու համար։
Հ․Գ․ Այստեղ ինձ Ծառուկյանը չի հետաքրքրում, այլ՝ սկզբունքը։
10 րոպե նայեցի Էդմոն Մարուքյանի լայվը ու մի հարց առաջացավ մոտս
10 րոպե նայեցի Էդմոն Մարուքյանի լայվը ու մի հարց առաջացավ մոտս։
---------------------------------
Հարցի նախաբանը
-----------------------------
Էդմոն Մարուքյանը ասում է, որ Նոր Հայաստանում Ծառուկյանը խորհրդարանում անելիք չունի, քանի որ բիզնեսը հիմա անվտանգ է և իրենք (ինքը) խորհրդարանում կպաշտպանի իրենց (Ծառուկյանի) շահերը։ Այսինքն՝ բիզնեսը և քաղաքականությունն այլևս տարանջատված են։ Ենթադրվում է, որ Նոր Հայաստանը հեղափոխական ուժերն են կերտել, միևնույն ժամանակ Մարուքյանը (Լուսավոր Հայաստանը) հեղափոխական ուժ չի, սակայն Հեղափոխական Հայաստանի արժեքների դիրքերից է հանդես գալիս։
Հարցի նախապատրաստումը
----------------
Հեղափոխական Հայաստանի անունից, ըստ տրամաբանության, կարող է հանդես գալ հեղափոխական ուժը։ Ավելի ուժեղացնենք շեշտը՝ հեղափոխության Առաջնորդը կամ Հեղափոխության Ալֆա և Օմեգա Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ և Ծառուկյանը՝ որպես ԲՀԿ նախագահ, սույն թվականի հոկտեմբերի 7-ին կնքել են հուշագիր, ըստ որի պայմանավորվել են համագործակցել (ուշադրություն՝ վարչապետը և կուսակցությունը, այլ ոչ թե կուսակցությունն և կուսակցությունը), մասնավորապես․ «Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ամրապնդելու, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ»։
Հեղափոխության Առաջնորդը, միաժամանակ՝ վարչապետը, մի կուսակցության հետ պայմանավորվել է տնտեսական համագործակցության մասին (իսկ մյուս կետով «Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ»)։ Այսինքն՝ Հեղափոխությունը համաձայնվել է, որ բիզնեսը տեղ ունի խորհրդարանում։
Հարցը
----------
Էդմոն, «Նոր Հայաստանը» (Նիկոլը) բիզնեսմենին տեսնում է խորհրդարանում, նաև որպես ներդրում բերող խորհրդարանական ուժ (!!!!!!!!!!!!!!!!!!!!!) ու պայմանագիր է կնքում համագործակցության մասին (այդ թվում նաև՝ ընտրությունների ժամանակ)։
Հեղափոխությունը Ծառուկյանի մուտքը խորհրդարան լեգտիմ է ճանաչել, ավելին, մարդը հեղափոխական բարաթ՝ հուշագիր ունի։ Ինչո՞ւ չես քննադատում վարչապետին հակահեղափոխական գործունեություն ծավալելու, ինչպես նաև՝ վարչապետ+կուսակցություն անհասկանալի ֆորմատով պայմանագիր կնքելու համար։
Հ․Գ․ Այստեղ ինձ Ծառուկյանը չի հետաքրքրում, այլ՝ սկզբունքը։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից