Լրահոս

12.03.2010 13:54

Ս.Կապինոս. «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը շարունակում է բարդ մնալ»

Ս.Կապինոս. «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը շարունակում է բարդ մնալ»

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը լրագրողների հետ զրույցում խոսելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մասին՝ ասել է, թե ցանկացած ոլորտի կարգավորման առումով միջնորդների դերը խորհուրդներ տալը կամ ուղղորդելն է, բայց որևէ պայման թելադրել չի կարելի։

-Որպես օրինակ՝ բերեմ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Եթե որևէ տերություն առանց Հայաստանի և Ադրբեջանի Ղարաբաղի հարցում մշակեր որոշակի լուծումներ և հետո պարտադրեր, որ այդ երկրները դրանք կատարեն, այլապես պատժամիջոցներ կկիրառեր և այլն, աբսուրդ կլիներ և անհնար։ Պարտադրանքը լավագույն դեպքում ժամանակավոր ազդեցություն կարող էր ունենալ, իսկ հետո նորից հարցը փակուղի կմտներ։ Այստեղից եզրակացություն, որ պետք է աշխատել սիստեմատիկ, նպատակային՝ հաշվի առնելով պատմական հարցերը, օբյեկտիվ իրականությունը,-նշել է նա։

Պատասխանելով «7օր»-ի հարցին՝ ինչպես է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը՝ Սերգեյ Կապինոսն ասել է, թե ինքը չի զբաղվում հակամարտության կարգավորմամբ և կարող է միայն կողքից սուբյեկտիվ կարծիք հայտնել։

-Կարող եմ ասել, որ գործընթացը դեռ շարունակում է բարդ մնալ։ Հիմա արվում են հայտարարություններ, թե այս խնդրում մի պատուհան է բացվում։ Այդպիսի հայտարարություններ նախկինում էլ էին հնչում, դրա համար ես դրանք շատ զգուշավոր եմ գնահատում և ցանկանում եմ, որ այս անգամ այս պատուհանն իսկապես բաց մնա որքան հնարավոր է՝ երկար և ավելի լավ արդյունքներ բերի,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։