Լրահոս

17.12.2018 13:45


44-ամյա վարորդը ВАЗ 2101-ով ընկել է Դեբեդ գետը. կա 3 վիրավոր

44-ամյա վարորդը ВАЗ 2101-ով ընկել է Դեբեդ գետը. կա 3 վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ՝ 44-ամյա Մուշեղ Բորջյանը իր վարած ВАЗ 2101 մակնիշի 36 ՏՍ 599 համարանիշի ավտոմեքենայով Ախթալա քաղաքի կամրջի մոտ, կորցնելով մեքենայի կառավարումը, գլխիվայր հայտնվել է Դեբեդ գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Բորջյանի ուղևորներ՝ համագյուղացիներ, 18-ամյա Գոհար Բորջյանը և 39-ամյա Աստղիկ Բորջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորներն ընտանիքի անդամներ են։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը