Լրահոս

16.12.2018 19:30


Գյումրիում հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել. հայրն ու մայրը տեղում մահացել են

Գյումրիում հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել. հայրն ու մայրը տեղում մահացել են

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Գյումրու բնակիչ, 54-ամյա Արիստակես Քոչարյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 ԼV 722 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում՝ «ԱՐԳՈ» խանութ-սրահի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ոչ բնակելի տան պարսպին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Քոչարյանն ու նրա ուղևոր, 46-ամյա Ժաննա Քոչարյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ, 22-ամյա Տաթևիկ և 21-ամյա Արևիկ Քոչարյանները տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ 20-ամյա Լուսինե և 11-ամյա Միշա Քոչարյանները տեղափոխվել են Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. և Ա. Քոչարյանների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Լ. և Տ. Քոչարյաններինը ՝ բավարար: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներն ու վիրավորները ընտանիքի անդամներ էին ու մահացածները ամուսիններ էին, վիրավորներն էլ նրանց երեխաներն ու թոռներ են, ովքեր վերադառնալիս են եղել հարսանեկան արարողությունից:

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ճանապարհն ամբողջությամբ պատված էր մերկասառույցով և վթարի հիմնական պատճառներից մեկն էլ դա է եղել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը