Քաղաքական

15.12.2018 19:03

Օֆշորային ընկերությունը հանցագործություն չէ.Արթուր Վանեցյանն իր հարազատների բիզնես գործունեության մասին

Օֆշորային ընկերությունը հանցագործություն չէ.Արթուր Վանեցյանն իր հարազատների բիզնես գործունեության մասին

Զեմֆիրա Վանեցյանն իմ հորեղբոր կինն է և 1989 թվականից չի բնակվում Հայաստանում, նա հորեղբորս հետ բնակվում է Ժնևում։

Այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԱԾ-ն նույն ջանասիրությամբ զբաղվո՞ւմ է նաև Արթուր Վանեցյանի հարազատների բիզնեսներով, նաև Զիմֆիրա Վանեցյանի՝ օֆշորում գրանցված բիզնեսով։

«Իմ հորեղբոր կինը, ով 70 տարեկան է, ՀՀ-ում չի բնակվում 1989 թվականից։ Ես բիզնես չունեմ, խոշոր գործարար է եղբայրս՝ Կարեն Վանեցյանը, ով նույնպես ՀՀ քաղաքացի չէր, ՀՀ քաղաքացիություն ստացել է այս տարի ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Նա ևս բիզնես գործունեություն չի ծավալում ՀՀ-ում, ՀՀ-ում չէ 1989 թվականից»,-ասաց Վանեցյանը։

Նա ասաց,որ Կարեն և Արմեն Վանեցյանները խոշոր գործարարներ են, բիզնես գործունեություն են ծավալում Ուկրաինայում, Իրաքում, Իրանում, Սերբիայում և հետաքննող լրագրողները կարող են հետաքննել նրանց գործունեությունը։

Ինչ վերաբերում է օֆշորային գոտում գրանցված բիզնեսներին, Արթուր Վանեցյանն ասաց. «Օֆշորային ընկերությունը հանցագործություն չէ։ Դա բիզնես գործիք է, որն օգտագործվում է աշխարհի շատ գործարարների կողմից։ Ես բիզնես գործունեություն չեմ ծավալում»։

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։