Լրահոս

15.12.2018 18:26


Հայաստանի IT ոլորտի զարգացման համար անհրաժեշտ պայման է պետության աջակցությունը (լուսանկար)

Հայաստանի IT ոլորտի  զարգացման համար անհրաժեշտ  պայման է պետության աջակցությունը (լուսանկար)

Նոր Հայաստան՝ հին խնդիրներ: Ազգային ժողովի ընտրություններից հետո Հայաստանը նոր փուլ է մտնում: Տարբեր ոլորտներում մասնագետները խնդիրներն են վեր հանում, արածն ու չարածը հակադրում ու համադրում, փորձում հասկանալ, որ կետից սկսել, որպեսզի ավելի լավ արդյունքերի կարելի լինի հասնել: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը ամեն շաբաթ քննարկումներ է կազմակերպում տարբեր բնագավառների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս շաբաթ ոլորտային հարցեր են քննարկել ՏՏ մասնագետները:

Հայաստանում բարձր տեխնոլոգիական կազմակերպությունները գերազանցում են հազարը: Ոլորտում շուրջ 16 հազար մասնագետ է աշխատում: Հայաստանը բարձր տեխնոլոգիաների զարգացման նոր փուլում է: Վերազգային կազմակերպությունները հետազոտական միտք են փնտրում եւ Հայաստանը կարող է դառնալ հանգուցային կետը, որտեղ կգտնվի այդ միտքը՝ վստահ են մասնագետները: Սակայն արդյունք ակնկալելուց առաջ, այդ ուղղությամբ աշխատել է պետք:

48277502_314606692487564_8527827161581617152_n 48233970_311404446136160_6950782541347422208_n

«Հայաստանը ՏՏ ոլորտում ճանաչված է, բայց դեռ շատ տեղ ունի առաջ գնալու: Աշխարհում գիտեն, որ խնդիրներ լուծելու տեղ է Հայաստանը եւ մի նոր տենդենց է սկսել, սկսել է դրսից ոչ հայ աշխատուժ գալ մեր երկիր: Պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել մեր ունեցածը, որովհետեւ շատ երկրներ ավելի լավ են ներակայացնում անգամ իրենց չունեցածը»,-ասում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Ըստ նրա, առաջնահերթ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչի՞ ենք ձգտում հասնել, ի՞նչ տեղ ենք ուզում զբաղեցնել աշխարհի քարտեզի վրա:

«Առաջին հերթին պետք է հասկանանք՝ ո՞ւր գնալ, Բելոռուսները, օրինակ հասկացել են, որ իրենք չեն ուզում բարդ խնդիրներ լուծել: Աշխարհի ճանաչված ֆիրմաներ գալիս են Բելոռուսիա ու տեղի կազմակերպությունները պարզ գործեր են անում: Հայկական ընկերությունները նման մոտեցմանը համաձայն չեն: Նրանք նախընտրում են անել քիչ, բայց բարդ ու թանկ գործերը: Ես կարծում եմ, մեզ համար դա է ճիշտ տարբերակը, որովհետեւ մենք քիչ ենք ու կարող ենք թանկ գործերով մեծ եկամուտ ունենալ Բայց այս դեպքում պետությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա: Եթե Կոստարիկայի նախագահը իրեն կարող է թույլ տալ հինգ տարի խնդիր, որ Ինտելը գնա իր երկիր, ցանկացած երկրի ղեկավար կարող է իրեն թույլ տալ տասը տարի խնդրել»,-նկատում է նա:

48359013_211966819735388_6347825083527987200_n 48357860_351917472263040_8682061769348218880_n 48362830_458067354725278_2382938617069699072_n

Աշխարհում չկա երկիր, որ տեխնոլոգիական շարժիչ ուժը պետությունը չի: Աշխարհի ՀՆԱ-ի 50 տոկոսը ստեղծում են չորս երկիր՝ ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Գերմանիա, որոնք ունեն տեխնոլոգիա: Ինչո՞ւ ունեն տեխնոլոգիա, որովհետեւ կառավարությունը աջակցում է տեխնոլոգիական զարգացմանը: Մեզ մոտ համակարգային պարզ խնդիրների լուծմամբ կարող ենք շատ հարցեր լուծել ՝վստահ են ՏՏ ոլորտի մասնագետները:

«IT ոլորտը Հայաստանում զարգացել է միջազգային տեմպին համապատասխան, բայց եթե մենք աջակցություն ունենայինք պետության կողմից, օրինակ, եթե ներդրումներ արվեին ռազմարդյունաբերության ոլորտում, այսօր բոլորովի այլ հարթության վրա կգտնվեինք: Այժմ Հայաստանում նոր իրողություն է ու մենք մեծ սպասումներ ունենք: Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը վերջապես մասնագետ է եւ գլուխ է հանում ոլորտից: Մենք դիմել ենք վարչապետին, որ ինովացիաների եւ բարձր տեխնոլոգիաների նոր նախարարություն լինի: ԱԱԾ- ի հետ ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր, որպեսզի ոլորտը օգնի նաեւ անվտանգության հարցերում: Դրական տենդենց է նաեւ այն, որ ռազմաարդյունաբերությունը բաժանվում է բանակից: Դրական փոփոխությոնների միտում կա, այդ պրոցեսը ուղղակի շատ դանդաղ է առաջ գնում»,- շեշտում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

48368395_1901759353278248_1001009580794183680_n 48397045_2144022609193654_1617571003926315008_n

«Հայաստանում այսօր առաջնահերթություն է համարում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը: Մենք, սակայն մոռանում ենք, որ ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ մեզ մոտ այդ փոքրն ու միջինը կարող են զարգանալ միայն խոշոր ձեռնարկությունների կողքին: Պետության դերը պետք է լինի խոշոր ձեռնարկությունների ստեղծումն ու զարգացումը: Դրա արդյունքում կզարգանան նաեւ փոքր եւ միջին ձեռնարկությունները: Կառավարությունը պետք է ինչ որ ձեւեր գտնի նաեւ շահագրգռելու դրսի ձեռնարկություններին, խոշոր կազմակերպություններին Հայաստան բերելու համար, որ դրանք ճյուղեր տան Հայաստանում:Առանց դրա մենք կնմանվենք ճահճի մեջ թփրտացող գորտերի»,-կարծիք է հայտնում Երեւանի կապի միջոցների գիտահետազոտության ինստիտուտի ղեկավար Մհեր Մարկոսյանը:

Քննարկման մասնակիցները համակարծիք են վերազգային հայտնի կազմակերպություններ Հայաստան բերելը առաջնահերթ անհրաժեշտություն է: Չ՞է որ այդտեղ է ամփոփված ամբողջ աշխարհի գիտելիքը: Եթե ինչ որ մի կազմակերպություն, օրինակ, 120 երկրում ներկայացուցչություն ունի, նշանակում է այդ ամբողջ երկրներից ինֆորմացիա ունի: Տվյալ կազմակերպությունը Հայաստան գալով՝ ամբողջ այդ ինֆորմացիան տեղափոխում է մեր երկիր ու նոր նշաձող սահմանում: Բայց պատրաստ ենք արդյո՞ք մենք ընդունել այդ ընկերություններին մեր երկրում, ունե՞նք այդքան մասնագետ:

«Մենք փաստում ենք, որ աշխարհում միլիոնավոր, Հայաստանում էլ հազարավոր թափուր աշխատատեղեր կան: Հստակ պետք է արձանագրել. Պատվերի պակաս չկա, աշխատուժի, մասնագետի կարիք ունենք: Մենք անընդհատ խոսում ենք , որ խոշոր կազմակերպություններ պետք է բերել Հայաստան: Բայց չէ որ այդ կազմակերպությունը կգա եւ կբախվի խնդրի, չի կարողանա փոքր թիմ հավաքել…Այդ նույն ընկերությունը գիտի, որ Վիետնամում տարեկան ավարտում են հարյուրավոր մասնագետներ, ակնհայտ է , որ նա այնտեղ է գնալու եւ ոչ մեր երկիր: Պետության դերը պետք է լինի կրթական խնդիրների լուծումը եւ այդ դեպքում գուցեեւ այդ արհեստական խնդիրները էլ չլինեն»,-ընդգծում է «Ռենդերֆորեսթ» ընկերության տեխնիկական ղեկավար Էդգար Մարուքյանը:

48421458_329798447613880_2765335094624256000_n 48425680_1693676140736341_1732262230050734080_n 48393257_321258201806682_4433222572431114240_n

Բագրատ Ենգիբարյանը համաձայն չէ: Եթե նման կերպ նայենք խնդրին, կդառնա հավի ու ձվի պատմությունը՝ ասում է: Պետք է համարձակ նայել հարցին: Նորարություն չի լինի , եթե չլինի խնդիր:

«Եթե մարդ չգիտի, որ կողքինը մետր 60 է թռել, նա կհպարտանա իր մետր 40-ով: Մարդիկ պետք է տեղյակ լինեն ի՞նչ է կատարվում աշխարհում, որ մյուս խնդիրը լուծեն: Մեծ կազմակերպությունը բերում է խնդիր, տեխնոլոգիա, նոր նշաձող է դնում եւ դու ստիպված ես ձգտել դրան: Մենք պետք է կարողանանք այդ գիտելիքը բերել մեզ մոտ, որովհետեւ հայերը, երբ ճիշտ միջավայր են ընկնում կարողանում են նոր լուծումներ գտնել: Հայերի առանձնահատկությունն է, որ շատ արագ կարողանում են հարմարվել միջավայրին եւ նոր լուծումներ գտնել»,-ասում է նա:

Քննարկումն ամփոփում է նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Գեւորգ Թադեւոսյանը:

«Աշխարհը արագ է փոխվում եւ, եթե մենք ուզում ենք մեր միջավայրը մրցունակ դարձնել, պետք է ունենանք աշխարհի փոփոխություններին համապատասխան տեսլական: Այդ տեսլականի հիմքում պետք է ընկած լինի կրթությունը»,-ասում է նա:

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը