Քաղաքական

15.12.2018 18:01


Ալիևն ու Փաշինյանը ղարաբաղյան խնդրի մասին գրառումներ են արել Թվիթերում

Ալիևն ու Փաշինյանը ղարաբաղյան խնդրի մասին գրառումներ են արել Թվիթերում

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ուրբաթ օրը գրեթե միաժամանակ անդրադարձել են ղարաբաղյան խնդրին` Թվիթերի իրենց էջերում:

«2019 թվականը նոր թափ կհաղորդի խնդրի կարգավորմանը»,-գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է` հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը:

«Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության: Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը»,-Թվիթերում գրել է Փաշինյանը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը