Լրահոս

15.12.2018 14:34


Հարսանեկան արարողության մեկնող Mercedes-ի վարորդը՝ վթարային իրավիճակի պատճառ

Հարսանեկան արարողության մեկնող Mercedes-ի վարորդը՝ վթարային իրավիճակի պատճառ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Այնթափ գյուղի սկզբնամասում նույն գյուղի բնակիչ՝ 25-ամյա Արմեն Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի 35 XF 209 համարանիշի ավտոմեքենայով մխրճվել է նույն գյուղի բնակիչ՝ 46-ամյա Արմեն Ղազարյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող փայտով բարձված ЗИЛ 103 մակնիշի 27 ԼՏ 624 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Երևանի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Մուրադյանը, ով Mercedes մակնիշի 90 TF 001 համարանիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ է ստեղծել Ա. Սահակյանի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Ն. Մուրադյանը մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության և հարսանեկան շարասյունով մեկնում էին արարողության։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը