Քաղաքական

14.12.2018 17:06


Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի մասին

Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի մասին

Այսօր՝ դեկեմբերի 14-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսաստանյան ԶԼՄ ներկայացուցիների հետ հանդիպմանը պատմել է ավելի վաղ հնչեցված առաջակությունների մասին՝ Ռուսաստանի և Բելառուսի մասնակցության ԼՂ հակամարտության կարգավորման գործում:

Բելառուսի նախագահը նշել է, որ այդ հարցը քննարկվել է Երևանում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ընթացքում, Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: Նա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել միասին լուծել այդ խնդիրը՝ գնալով փոխզիջումային որոշումների: Միևնույն ժամանակ Ռուսաստանն ու Բելառուսը միասնական դիրքորոշում էին զբաղեցրել՝ այդ թվում խոստանալով անհրաժեշտության դեպքում ռազմական կոնտինգենտ մտցնել որոշակի երաշխիքներ ապահովելու համար: Հաղորդում է «БЕЛТА»-ն:

-Հետո անկեղծ ասացի՝ Լսի, ինչպես նրանք են ասում, օկուպացրել են 7 շրջան: Եւ մենք Պուտինի հետ միասնական դիրքորոշում կայացրինք (դա Երևանում էր՝ ՀԱՊԿ-ին). Սերժ, տուր այդ 5 շրջանները: Որն է դրանք չվերադարձնելու պատճառը, չէ որ դրանք դատարկ են: Նա ասաց՝ ոչ մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում,-մանրամասնել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն նշել է, որ դա նրա համար զարմանալի էր:

-Ինչո՞ւ չեն ուզում: Հինգ շրջան դատարկ է: Դա առաջին քայլն է: Եւ այդ ժամանակ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կլինեին ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում: Դա պայման էր, որի դեպքում Ադրբեջանը կարող էր անդամակցել այդ կազմակեպություններին: Ինչո՞ւ դուք հրաժարվեցիք: Լավ, Բելառուսը, բայց Ռուսաստանը երաշխավոր էր հանդես գալիս, որ այնտեղ երբեք պատերազմ չի լինելու, եթե ազատագրվեն այդ շրջանները, որոնք դուք ճանաչում եք որպես ադրբեջանական: Դա Ղարաբաղի մասին չէ,-ասել է նա:

Աղբյուրը՝ Zham.am

***

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրողների հետ հանդիպման շրջանակում պատասխանել է Բելառուսի հասցեին հնչած այն քննադատություններին, որոնք կապված են Ադրբեջանին զենք, մասնավորապես՝ բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառելու հետ:

Ըստ բելառուսական «BELTA» գործակալության՝Լուկաշենկոն նշել է, որ դրա համար մեղադրելու կարիք չկա, քանի որ ինքը «Պոլոնեզի» փորձարկմանը հրավիրել էր և՛ ադրբեջանական, և՛ հայկական, և՛ ռուսական կողմերին, որպեսզի նրանք համոզվեին, որ դա բարձր ճշգրտությամբ զենք է:

«Ադրբեջանցիները խնդրում են, որ վաճառենք, իսկ մենք էլ պետք է վերադարձնենք վարկը, որ վերցրել ենք դրա համար: Եվ այդ ժամանակ ես ասացի, որ կվաճառեմ այն ադրբեջանցիներին: Հայերին էլ եմ համարժեք համակարգ առաջարկել, բայց նրանք հրաժարվեցին՝ ասելով, որ ունեն ռուսական «Իսկանդեր», որը զորահանդեսի ժամանակ են ցույց տվել: Եվ մենք ադրբեջանիցների խնդրանքով զորահանդեսի համար պատրաստեցինք համակարգը: Երևի դրանումն է իմ մեղքը, որ ես փորձեցի զորահանդեսի համար այդ համակարգը պատրաստել: Բայց չէ՞ որ ես հայերին էլ եմ առաջարկել, նրանք ասացին, որ պետք չէ»,-
ասել է Լուկաշենկոն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը