Մոսկվայից վերջապես արձագանքեցին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին:
Աղմկոտ լռության տեսքով արձագանքն, իհարկե, տեղի էր ունեցել ավելի շուտ, իսկ երեկ արդեն ավելի ուշ հասկացողների համար խոսեցին:
Ի դեպ, ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարներն ընդգծված ձևով ռեակցիա չեն տալիս Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին (միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը ստանդարտ ձևակերպումներով անդրադարձավ արտահերթ ընտրությունների արդյունքներին), ինչը կոնկրետ վերաբերմունք է Նիկոլ Փաշինյանի իշխանության կամ որ նույնն է՝ Հայաստանի նկատմամբ:
Թե ինչո՞ւ է այսպես ստացվել, պատճառները պետք է մեր ներսում փնտրել, իսկ թե ինչի՞ կարող է սա հանգեցնել, դժվար չէ կռահել:
Աղմկոտ լռություն
Ինչպես հայտնի է, Մոսկվան մինչև երեկ քար լռություն էր պահում հայաստանյան արտահերթ ընտրությունների կապակցությամբ: Այդ քար լռությունը շատ խոսուն էր:
Մեր ունեցած տեղեկություններով Փաշինյանի թիմում լուրջ իրարանցում է տիրել, լուրջ ջանքեր են գործադրվել, որպեսզի Պուտինից շնորհավորանք հնչի, սակայն բան չի ստացվել:
ՌԴ-ում ՀՀ դեսպանը ականջների վրա է կանգնել (կամ էլ՝ ականջների վրա կանգնելու իմիտացիա է արել), որպեսզի Կրեմլից շնորհավորանք պոկի, սակայն ապարդյուն:
Հակառակ Փաշինյանի այն պնդումների, թե իր ու Պուտինի հարաբերությունները փայլուն են, հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են և ընդհանրապես ամեն ինչ փայլուն է՝ իրականությունն այլ է:
Մոսկվան առիթի էր սպասում, որպեսզի ցույց տա իր իրական վերաբերմունքը Փաշինյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի կալանավորման, ՀԱՊԿ-ին հասցված հարվածի, Լավրովին՝ ներհայաստանյան քաղաքական գործընթացներին ադապտացվելու կոչի և այլ բաների համար: Մոսկվայից սկզբում հնչեց գազի գնի վերաբերյալ լուրը, ապա նոր միայն հիշեցին ընտրությունների մասին:
Փաստորեն, որքան էլ Փաշինյանըարցունք թափեց՝ ապացուցելու համար, որ ինքն այն հակառուսական գործիչը չէ, որը Մոսկվային է մեղադրել ապրիլյան պատերազմի համար, որը ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու որոշման նախագիծ է բերել ԱԺ, որը դեկտեմբերի 9-ին նպաստել է գրեթե ամբողջությամբ հակառուսական խորհրդարանի ձևավորմանը, որը տարիներ շարունակ քարոզել է ՀԱՊԿ-ի դեմ, չստացվեց: Մոսկվան չհավատաց Փաշինյանի արցունքներին:
Դուզ խոսք
Ինչ վերաբերում է, ժողովրդական լեզվով ասած, դուզ խոսքին, ապա այն հնչեցրեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Նա Պուտին-Փաշինյան հարաբերությունները համեմատեց տղամարդու և կնոջ հարաբերությունների հետ:
«tert.am»-ի այն հարցին, թե ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ, Զախարովան պատասխանել է՝ «Ինձ թվում է՝ դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ «դու ինձ սիրո՞ւմ ես»»: Դիտարկմանը, թե «տղամարդը մեկ անգամ չէ, որ խոստովանել է», այսինքն՝ ՌԴ ղեկավարությունից նախորդ ընտրություններին շնորհավորանքներ եղել են, այս անգամ շնորհավորանք կլինի՞, թե՞ ինչ-որ բան փոխվել է, Մարիա Զախարովան արձագանքել է․ «Արդեն պատասխանել եմ»:
Մինչև այդ Զախարովան, անդրադառնալով մեր խորհրդարանական ընտրություններին, «կծել» էր՝ մասնավորապես նշելով, որ լուրջ խախտումներ չեն արձանագրվել և ՌԴ-ն տրամադրված է կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի և շուտով ձևավորվելիք կառավարության հետ:
Ուշադրությո՛ւն դարձրեք. Զախարովան ասում է, որ լուրջ խախտումներ չեն եղել, այսինքն՝ խախտումներ այդուհանդերձ եղել են: Նախկինում ռուսներն այդքան բծախնդիր չէին և փայլուն էին գնահատում մեզանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները: Իսկ հիմա Մոսկվան խախտումներ է տեսնում:
Դե իսկ «կառուցողական երկխոսություն» ձևակերպումը ցույց է տալիս, թե որքան սառն է փաշինյանական Հայաստանի նկատմամբ ՌԴ-ի վերաբերմունքը: Քանզի ռազմավարական դաշնակիցների միջև հարաբերություններն այսպիսին չպետք է լինեին:
«Կառուցողական երկխոսություն» տեղի է ունենում սովորական, իսկ երբեմն նաև թշնամական հարաբերություններ ունեցող պետությունների միջև: Եթե նման ձևակերպում է օգտագործվում հայ-ռուսական հարաբերություններում, նշանակում է՝ անվստահության գործընթացները շատ են խորացել, նստվածքը լուրջ է, կասկածները ավելացել են ու մեծացել է անորոշությունը: Այս ամենը չի կարող մեզ լրջորեն չանհանգստացնել:
Հայաստանը՝ քաղաքական վենդետայի զոհ
Այլ իրավիճակում կարելի էր նույնիսկ թքած ունենալ Մոսկվայից կամ մեկ այլ մայրաքաղաքից չստացված շնորհավորանքի կամ արձագանքի բացակայության կապակցությամբ: Կարելի էր նույնիսկ հումորով վերաբերվել Զախարովայի «տղամարդ-կնիկային» համեմատությանը և համանման մեկ այլ հումորով «դուխով» պատասխանել նրան, բայց քանի որ Հայաստանը գտնվում է լարված տարածաշրջանում, ունի անվտանգության ապահովման լուրջ խնդիրներ և ՌԴ-ի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթը բխում է ինչպես ՌԴ-ի, այնպես էլ մեր շահերից, ուստի պատկերը մտահոգիչ է դառնում: Այստեղ արդեն ոչ այնքան «դուխ» է պետք, որքան՝ խելք (ի դեպ, «դուխը» բխում է խելքից, իսկ եթե «դուխն» առանց խելքի է, ապա գործ ունենք առնվազն արկածախնդրության հետ):
Եթե այս ամենին գումարում ենք նաև այն, որ Ադրբեջանը արագացված տեմպերով բարելավում է իր հարաբերությունները ՌԴ-ի հետ ու ՀԱՊԿ-ում առավելության հասնում Հայաստանի նկատմամբ, ապա մտահոգիչ պատկերն ամբողջանում է:
Նիկոլ Փաշինյանը պետք է դուրս գա այն մտածողության կաղապարներից, ինչը Հայաստանին հարվածի տակ է դնում: Ներքաղաքական կյանքում վենդետաները արտաքին լուրջ հետևանքներ կարող են առաջացնել և կոնկրետ հարվածել մեր երկրի անվտանգությանը: Չպետք է թույլ տալ, որպեսզի Հայաստանը դառնա քաղաքական վենդետայի զոհ: Նիկոլ Փաշինյանը չգրված օրենքներ է խախտում ու դառնում յուրայինների մեջ օտար:
Եթե Հայաստանը լիներ գերտերություն ու «մազից կախված» վիճակում չլիներ, ապա տաբուների ջարդն ու քաղաքական նոր մոդայի թելադրումը չէր կարող մեզ վնասել: Բայց ներկա պայմաններում նժարի տարբեր կողմերում են հայտնվել մի կողմից Փաշինյանի ներքին քաղաքականությունը ու «իդեա ֆիքսով» պայմանավորված մասնավոր շահը, քաղաքական վենդետաներն ու դատավարությունները, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի ու Արցախի շահը: Ընտրությունն իրենն է, բայց վերջնական որոշումը՝ ՀՀ հպարտ քաղաքացունը: Իրականում հպարտ, այլ ոչ թե երեկ Սերժ Սարգսյանին 10.000 դրամով ձայն տվող, իսկ այսօր «Նիկոլի վկա» դարձած քաղաքացունը:
Մոսկվան արցունքներին չի հավատում
Մոսկվայից վերջապես արձագանքեցին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին:
Աղմկոտ լռության տեսքով արձագանքն, իհարկե, տեղի էր ունեցել ավելի շուտ, իսկ երեկ արդեն ավելի ուշ հասկացողների համար խոսեցին:
Ի դեպ, ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարներն ընդգծված ձևով ռեակցիա չեն տալիս Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին (միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը ստանդարտ ձևակերպումներով անդրադարձավ արտահերթ ընտրությունների արդյունքներին), ինչը կոնկրետ վերաբերմունք է Նիկոլ Փաշինյանի իշխանության կամ որ նույնն է՝ Հայաստանի նկատմամբ:
Թե ինչո՞ւ է այսպես ստացվել, պատճառները պետք է մեր ներսում փնտրել, իսկ թե ինչի՞ կարող է սա հանգեցնել, դժվար չէ կռահել:
Աղմկոտ լռություն
Ինչպես հայտնի է, Մոսկվան մինչև երեկ քար լռություն էր պահում հայաստանյան արտահերթ ընտրությունների կապակցությամբ: Այդ քար լռությունը շատ խոսուն էր:
Մեր ունեցած տեղեկություններով Փաշինյանի թիմում լուրջ իրարանցում է տիրել, լուրջ ջանքեր են գործադրվել, որպեսզի Պուտինից շնորհավորանք հնչի, սակայն բան չի ստացվել:
ՌԴ-ում ՀՀ դեսպանը ականջների վրա է կանգնել (կամ էլ՝ ականջների վրա կանգնելու իմիտացիա է արել), որպեսզի Կրեմլից շնորհավորանք պոկի, սակայն ապարդյուն:
Հակառակ Փաշինյանի այն պնդումների, թե իր ու Պուտինի հարաբերությունները փայլուն են, հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են և ընդհանրապես ամեն ինչ փայլուն է՝ իրականությունն այլ է:
Մոսկվան առիթի էր սպասում, որպեսզի ցույց տա իր իրական վերաբերմունքը Փաշինյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի կալանավորման, ՀԱՊԿ-ին հասցված հարվածի, Լավրովին՝ ներհայաստանյան քաղաքական գործընթացներին ադապտացվելու կոչի և այլ բաների համար: Մոսկվայից սկզբում հնչեց գազի գնի վերաբերյալ լուրը, ապա նոր միայն հիշեցին ընտրությունների մասին:
Փաստորեն, որքան էլ Փաշինյանը արցունք թափեց՝ ապացուցելու համար, որ ինքն այն հակառուսական գործիչը չէ, որը Մոսկվային է մեղադրել ապրիլյան պատերազմի համար, որը ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու որոշման նախագիծ է բերել ԱԺ, որը դեկտեմբերի 9-ին նպաստել է գրեթե ամբողջությամբ հակառուսական խորհրդարանի ձևավորմանը, որը տարիներ շարունակ քարոզել է ՀԱՊԿ-ի դեմ, չստացվեց: Մոսկվան չհավատաց Փաշինյանի արցունքներին:
Դուզ խոսք
Ինչ վերաբերում է, ժողովրդական լեզվով ասած, դուզ խոսքին, ապա այն հնչեցրեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Նա Պուտին-Փաշինյան հարաբերությունները համեմատեց տղամարդու և կնոջ հարաբերությունների հետ:
«tert.am»-ի այն հարցին, թե ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ, Զախարովան պատասխանել է՝ «Ինձ թվում է՝ դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ «դու ինձ սիրո՞ւմ ես»»: Դիտարկմանը, թե «տղամարդը մեկ անգամ չէ, որ խոստովանել է», այսինքն՝ ՌԴ ղեկավարությունից նախորդ ընտրություններին շնորհավորանքներ եղել են, այս անգամ շնորհավորանք կլինի՞, թե՞ ինչ-որ բան փոխվել է, Մարիա Զախարովան արձագանքել է․ «Արդեն պատասխանել եմ»:
Մինչև այդ Զախարովան, անդրադառնալով մեր խորհրդարանական ընտրություններին, «կծել» էր՝ մասնավորապես նշելով, որ լուրջ խախտումներ չեն արձանագրվել և ՌԴ-ն տրամադրված է կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի և շուտով ձևավորվելիք կառավարության հետ:
Ուշադրությո՛ւն դարձրեք. Զախարովան ասում է, որ լուրջ խախտումներ չեն եղել, այսինքն՝ խախտումներ այդուհանդերձ եղել են: Նախկինում ռուսներն այդքան բծախնդիր չէին և փայլուն էին գնահատում մեզանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները: Իսկ հիմա Մոսկվան խախտումներ է տեսնում:
Դե իսկ «կառուցողական երկխոսություն» ձևակերպումը ցույց է տալիս, թե որքան սառն է փաշինյանական Հայաստանի նկատմամբ ՌԴ-ի վերաբերմունքը: Քանզի ռազմավարական դաշնակիցների միջև հարաբերություններն այսպիսին չպետք է լինեին:
«Կառուցողական երկխոսություն» տեղի է ունենում սովորական, իսկ երբեմն նաև թշնամական հարաբերություններ ունեցող պետությունների միջև: Եթե նման ձևակերպում է օգտագործվում հայ-ռուսական հարաբերություններում, նշանակում է՝ անվստահության գործընթացները շատ են խորացել, նստվածքը լուրջ է, կասկածները ավելացել են ու մեծացել է անորոշությունը: Այս ամենը չի կարող մեզ լրջորեն չանհանգստացնել:
Հայաստանը՝ քաղաքական վենդետայի զոհ
Այլ իրավիճակում կարելի էր նույնիսկ թքած ունենալ Մոսկվայից կամ մեկ այլ մայրաքաղաքից չստացված շնորհավորանքի կամ արձագանքի բացակայության կապակցությամբ: Կարելի էր նույնիսկ հումորով վերաբերվել Զախարովայի «տղամարդ-կնիկային» համեմատությանը և համանման մեկ այլ հումորով «դուխով» պատասխանել նրան, բայց քանի որ Հայաստանը գտնվում է լարված տարածաշրջանում, ունի անվտանգության ապահովման լուրջ խնդիրներ և ՌԴ-ի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթը բխում է ինչպես ՌԴ-ի, այնպես էլ մեր շահերից, ուստի պատկերը մտահոգիչ է դառնում: Այստեղ արդեն ոչ այնքան «դուխ» է պետք, որքան՝ խելք (ի դեպ, «դուխը» բխում է խելքից, իսկ եթե «դուխն» առանց խելքի է, ապա գործ ունենք առնվազն արկածախնդրության հետ):
Եթե այս ամենին գումարում ենք նաև այն, որ Ադրբեջանը արագացված տեմպերով բարելավում է իր հարաբերությունները ՌԴ-ի հետ ու ՀԱՊԿ-ում առավելության հասնում Հայաստանի նկատմամբ, ապա մտահոգիչ պատկերն ամբողջանում է:
Նիկոլ Փաշինյանը պետք է դուրս գա այն մտածողության կաղապարներից, ինչը Հայաստանին հարվածի տակ է դնում: Ներքաղաքական կյանքում վենդետաները արտաքին լուրջ հետևանքներ կարող են առաջացնել և կոնկրետ հարվածել մեր երկրի անվտանգությանը: Չպետք է թույլ տալ, որպեսզի Հայաստանը դառնա քաղաքական վենդետայի զոհ: Նիկոլ Փաշինյանը չգրված օրենքներ է խախտում ու դառնում յուրայինների մեջ օտար:
Եթե Հայաստանը լիներ գերտերություն ու «մազից կախված» վիճակում չլիներ, ապա տաբուների ջարդն ու քաղաքական նոր մոդայի թելադրումը չէր կարող մեզ վնասել: Բայց ներկա պայմաններում նժարի տարբեր կողմերում են հայտնվել մի կողմից Փաշինյանի ներքին քաղաքականությունը ու «իդեա ֆիքսով» պայմանավորված մասնավոր շահը, քաղաքական վենդետաներն ու դատավարությունները, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի ու Արցախի շահը: Ընտրությունն իրենն է, բայց վերջնական որոշումը՝ ՀՀ հպարտ քաղաքացունը: Իրականում հպարտ, այլ ոչ թե երեկ Սերժ Սարգսյանին 10.000 դրամով ձայն տվող, իսկ այսօր «Նիկոլի վկա» դարձած քաղաքացունը:
Կորյուն Մանուկյան