Քաղաքական

14.12.2018 14:44


Լուկաշենկո. Նիկոլ Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ

Լուկաշենկո. Նիկոլ Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված ձգձգվող խնդիրը Բելառուսը չի ստեղծել: Այս մասին Մինսկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն:

Նրա խոսքով, «ամոթ է, որ մենք չենք կարողանում ընտրել ՀԱՊԿ գլխավոր պաշտոնյային»:

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձագանքին, Լուկաշենկոն նշել է. «Խնդիրը մենք չենք ստեղծել, այլ ինքը: Քանի որ ստեղծեց խնդիրը, ծագեց այս խնդիրը, նստեցրին կազմակերպության նախկին ղեկավարին, եթե դու խելացի մարդ ես, պետք է հանգիստ լուծեինք հարցը, ընտրեինք նոր պաշտոնյա: Գլխավոր քարտուղարն այնքան էլ կարեւոր դեր չի խաղում եւ չէր լինի այս խնդիրը: Ոչ, Նիկոլ Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ: Այն, ինչ եղավ Հայաստանում, մենք չենք այդտեղ մտել: Քննարկման ժամանակ ինքը մեզ այդտեղ մտցրեց, որ այնտեղ ընտրություններ են եւ այլն»:

Նա նշել է, որ Բելառուսը Հայաստանից հետո հաջորդը պետք է ընդուներ էստաֆետը (ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի): «Ես մի տեսակ անհարմար էի զգում այս թեմայով խոսել, կարծես ես ջանում եմ, որ մեր մարդը լինի: Ո՛չ, Նուրսուլթան Նազարբաեւը, իսկ հետո Վլադիմիր Պուտինը եւ մնացյալն աջակցեցին, որպեսզի դրա հետ կապված նախագահությունը փոխանցվի եւ ղեկավար ընտրվի հաջորդը՝ Բելառուսը: Ես ասացի՝ լավ, մենք պատրաստ ենք դրան, ըստ կանոնադրության, ընդամենը մեկ տարուց մենք պետք է մեր մարդուն ներկայացնեինք, թող լինի: Հետո Նուրսուլթան Նազարբաեւը լրագրողներին ասաց, որ հաջորդը բելառուսներն են նախագահելու, ըստ էության, դրա մասին պայմանավորվել էինք: Այո, Հայաստանը դեմ էր, բայց փաստացի այդ մասին պայմանավորվել էինք: Ղազախստանի նախագահն այդ մասին ասաց: Նիկոլ Փաշինյանի կողմից կտրուկ արձագանքը սկսվեց»,-շարունակեց Լուկաշենկոն:

Նա նշեց, որ ամեն դեպքում պետք է իմաստուն լինել նման հարցերում, ինչն էլ անում են փորձառու քաղաքական գործիչները:

Աղբյուրը՝ news.am

***

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ իրավիճակին, ասել է, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս հարցում «շիլաշփոթ» է ստեղծել:

Ինչպես նշում է sputnik.by-ն, միևնույն ժամանակ Լուկաշենկոն խոստովանել է, որ Փաշինյանից ներողություն է խնդրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ վեճի համար:

«Պուտինից ներողություն չեմ խնդրել: Ներողություն եմ խնդրել Նիկոլից նրա համար, որ ՀԱՊԿ-ի շուրջ վեճ է եղել»,-ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոյի խոսքով, երբ Փաշինյանն իրեն է զանգահարել, ինքը հարցրել է՝ ինչու է նա Խաչատուրովին (ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար) քաղաքական դրդապատճառներով կալանավորել:

«Ես նրան ասացի, որ չեմ աջակցում քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններին»,-նշել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նաև պատմել է, թե Սանկտ Պետերբուրգում փակ դռների հետևում ինչ են քննարկել ԵԱՏՄ պետությունների ղեկավարները:

Լուկաշենկոյի խոսքով՝ և՛ Ռուսաստանի, և՛ Ղազախստանի նախագահները Փաշինյանին մեկ հարց են տվել՝ ինչու նա չի զանգահարել ու չի խորհրդակցել կարևոր որոշում կայացնելուց առաջ:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը