ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպը
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Գյումրիում դեկտեմբերի 3-ին 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողի կողմից կնոջը դաժանորեն ծեծելու և մահ պաճառելու դեպքի կապակցությամբ:
«Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքականացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»,-ասվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ: