Բակո Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին․ Լևոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից (տեսանյութ)
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր առավոտյան Պաշտպանության բանակի հրամկազմին է ներկայացրել նոր նախարար Կարեն Աբրահամյանին: 5-րդ ալիքը տեղեկացնում է, որ Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից: Նա այդ պաշտոնում ծառայում էր 2015 թվականից։
Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի Պաշտպանության բանակի շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը, ով Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարն էր։
Նախագահի հաստատած կառավարության որոշմամբ` Կարեն Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից, իսկ Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:
Մուրադ Պետրոսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:

7or.am