ԱՊՀ տարածքի որևէ ղեկավար դեռևս ձերբակալված չի եղել․ Հայաստանը թշնամական միջավայրում է հայտնվում
ԱՊՀ տարածքի որևէ ղեկավար դեռևս ձերբակալված չի եղել։ Կիրգիզիայի նախկին նախագահը Բերառուսում ապաստան է ստացել, Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը՝ Ռուսաստանում, Սահակաշվիլին Արևմուտքում է, ըստ էության՝ ապաստան է ստացել, չնայած նրան, որ քրեական գործ է բացված իր հանդեպ։ Ժամանակին սպանվել է Վրաստանի նախկին նախագահ Գամսախուրդիան, սակայն չի ձերբակալվել։
Կարելի է ասել, որ գոյություն ունի նախագահների համերաշխության չգրված օրենք։
Ժամանակին Եվրոպայում մի սկզբունք կար՝ թագավորներին չեն սպանում, դա էլ թագավորների համերաշխության սկզբունքն էր, ծայրահեղ դեպքում պատվավոր աքսոր էին ուղարկվում, իսկ պատերազմի դաշտում սպանվելը արդեն արիության դրսևորում էր, դա այլ հարց էր։ Մի քանի նման դեպքերը համարվում են արտառոց։ Դա նրանց ինքնապաշտպանության բնազդն է կամ սկզբունքն է, եթե քո կարգավիճակի որևէ անձի նման կերպ պատժում են, ապա վաղը քո հետ կարող է նման կերպ կատարվել։
Անգամ Նապոլեոնին առաջին անգամ պատվավոր աքսոր են ուղարկել՝ լավ պայմաններով, երկրորդ անգամ՝ ավելի համեստ պայմաններով՝ հաշի առնելով իր նախորդ փախուստը։
Խորհրդարանի ընտրությունների կապակցությամբ ԱՊՀ կամ ԵԱՏՄ, կամ եթե ուզում եք՝ ՀԱՊԿ-ի երկրները Հայաստանին չեն շնորհավորել։ Ամենայն հավանականությամբ դա կապված է Քոչարյանի ձերբակալության հետ։ Այդ երկրների ղեկավարների համար դա արդեն ոչ թե միջպետական հարաբերությունների խնդիր է, այլ արդեն՝ խիստ անձնական հարց։
Փաստորեն, Հայաստանը թշնամական միջավայրում է հայտնվում՝ արդեն այդ երկրների ղեկավարների անձնական շարժառիթներով։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից