Դատարանը որոշեց Վաչագան Ղազարյանի կալանքը երկարաձգել ևս երկու ամսով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու քննիչի միջնորդությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:
«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը»,-ասաց Հարությունյանը:
Հարցին, թե արդյոք պատրաստվում են դիմել Վերաքննիչ դատարան, պաշտպանը դրական պատասխանեց:
Վաչագան Ղազարյանն առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը:
Այնուհետև Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և ուժի մեջ թողել Ղազարյանին կալանավորելու որոշումը: