Քաղաքական

13.12.2018 13:42


Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Բաքու

Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Բաքու

Հայաստանը կմասնակցի Բաքվում դեկտեմբերի 14-ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այո, Հայաստանից ներկայացուցիչ լինելու է, Հայաստանի պատվիրակությունն արդեն մեկնել է: Նիստում Հայաստանը կներկայացնի ԱԳՆ Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ 2009 թվականին Բաքվում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների (ՍԾՏՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ հանդիպմանը հայկական պատվիրակությունը ևս մասնակցել է, այդ ժամանակ մեր երկիրը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը:

***

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու՝ մասնակցելու Սևծովյան համագործակցության կազմակերպության արտգործնախարարների նիստին, որտեղ առանձնազրույց է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Լավրովն ու Ալիևը քննարկելու են երկկողմ փոխհարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր, տարածաշրջանային ու միջազգային թեմաներ:

Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ հաղորդելով այցի մասին, ընդգծում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ջերմ հարաբերություններ ունեն, և առաջիկա բանակցությունները միտված են շարունակելու կողմերի միջև կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը