Ռուսաստանից չեն շտապում շնորհավորել Փաշինյանին. Զախարովայի մեկնաբանությունը
Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսության ՀՀ նոր խորհրդարանի և կառավարության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին դեկտեմբերի 13-ի բրիֆինգի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի և շուտով ձևավորվելիք կառավարության հետ՝ մեր երկրների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման նպատակով՝ այդ թվում ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում»,-ասել է նա:
***
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են առանց լուրջ խախտումների, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ ռուսաստանցի դիտորդները տարբեր առաքելությունների շրջանակներում «բարեկամական Հայաստանում» հետևել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Ընտրություններն անցել են առանց լուրջ խախտումների և երկրի օրենքներին համապատասխան։ Դեկտեմբերի 16-ին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի պաշտոնական տվյալները և կձևավորվի նոր կառավարություն»,-ասել է Զախարովան։
ԱԺ ընտրություններից հետո պաշտոնական Երևանը շնորհավորանքներ է ստացել Միացյալ Նահանգներից, եվրոպական երկրներից, հարևան Վրաստանից, սակայն պաշտոնական Մոսկվայից շնորհավորական ուղերձ դեռ չի ստացվել։

Աղբյուրը՝ Ազատություն