Կարծիք

13.12.2018 09:38


«Լենան չի մասնակցի, քանի որ իր ԼԵՎԼի մարդիկ չեն մյուս հրավիրվածները»

«Լենան չի մասնակցի, քանի որ իր ԼԵՎԼի մարդիկ չեն մյուս հրավիրվածները»

Այսօր Հանրային Ռադիոյի Կենսաձևի եթերում պետք է քննարկենք անցած ընտրությունները, ինչ ակնկալիքներ ունի հասարակությունը ձևավորված խորհրդարանից և այլն։

Օգնականս, Մարիամը, զանգում է «Իմ Քայլը» Դաշինքի խոսնակ ոմն Վահան Կոստանյանի (անձամբ չեմ ճանաչում) և խնդրում է հաղորդմանը հրավիրել Լենա Նազարյանին։

Վահանը հարցնում է մյուս երկու հյուրերի անուններն ու ասում, որ Լենան չի մասնակցի, քանի որ իր ԼԵՎԼի մարդիկ չեն մյուս հրավիրվածները:
Լեվլ նշանակում մակադակ։

Լենային շատ հարգում եմ և վստահ եմ, որ դա իր մոտեցումը լինել չի կարող։
Հորդորս Վահանին։

Հարգելիս, Հանրային Ռադիոն միակ հարթակն է, որ ներկայացնում է հանրային ՇԱՀԸ, որ միշտ անկողմնակալ ներկայացրել է բոլոր կողմերի կարծիքները ու երբեք մարդկանց չի բաժանել «լեվլների» )))

Իմ հաղորդման հյուրեր են եղել գրեթե բոլոր նախարարները, փոխնախարարները, հայտնի մարդիկ տարբեր ոլորտներից և երբևէ ոչ ոք նման անտակտ և էժան հայտարարություն չի թույլ տվել անել։ Ուստի հորդորում եմ այսուհետ ավելի լուրջ վերաբերվել մեր հրավերներին և մարդկանց չբաժանել «լեվլների», որը, մեղմ ասած, ճիշտ չէ։

Իսկ ով ինչ «լեվլի» է ցույց կտա ժամանակը, արված աշխատանքն ու հանրային հարգանքը։
Այսքանը»:

Նարինե Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

***

Վահա՞ն, արդեն այդքան մեծամտացա՞ր: Հանրային ռադիոյի այսօրվա «Կենսաձև» հաղորդման հրավիրված հյուրերից մեկն էլ ես էի ու քո որակմամբ՝ իմ «լեվլը» հարիր չէր Լենա Նազարյանի՞ն, այդպե՞ս ու այդքա՞ն ես արժևորում մեր իրականությունն ու ժողովրդի 70%-ի ձայնը:

Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը