Քաղաքական

12.12.2018 14:50


Դատարանը որոշեց երկարաձգել Մանվել Գրիգորյանի կալանքը (տեսանյութ)

Դատարանը որոշեց երկարաձգել Մանվել Գրիգորյանի կալանքը (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարել է Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու՝ քննիչի միջնորդությունը և մերժել գրավի դիմաց ազատ արձակելու՝ նրա պաշտպանների միջնորդությունը: Այդ մասին լրագրողներին հայտնեց 62-ամյա գեներալի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Գրիգորյանը այսօր դատական նիստին ներկա չէր, ինչպես պաշտպանը փոխանցեց՝ առողջական վիճակի պատճառով:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Գեներալը կալանավորվել է այս տարվա հունիսին, դատարանը արդեն երկրորդ անգամ է երկարաձգում նրա կալանքի ժամկետը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը